Մոսկովյան դատարանը «մրցարշավորդ» Մառա Բաղդասարյանին ցմահ զրկել է վարորդական իրավունքից
Մոսկվայի Սավյոլովյան շրջանի դատարանը Gelandewagen-ով սկանդալային «մրցավազքի» մասնակից Մառա Բաղդասարյանին ցմահ զրկել է վարորդական իրավունքից, որն ավելի վաղ ձերբակալվել էր սխալ կայանած ավտոմեքենայի և ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար տուգանքները չվճարելու մեղադրանքով:
Ինչպես հայտնում է lenta.ru-ն, այժմ Բաղդասարյանը 3 ամիս ունի վճռի բողոքարկման համար:
Նշվում է, որ օրեր առաջ՝ մարտի 14-ին, մոսկովյան դատարանը ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար Բաղդասարյանի համար 202.000 ռուբլու տուգանք է սահմանել:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին մոսկովյան դատարանը Մառայի դեմ հարուցված 72 վարչական գործ է քննել, որի արդյունքում նրա նկատմամբ 10 և 14 օրվա կալանք է սահմանվել, ինչպես նաև 595-ժամյա բակային հավաքարարի հարկադիր աշխատանք: Բացի այդ, նրան տուգանել են 83.000 ռուբլու չափով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է