Կինը կացնահարել է ամուսնուն, ով ծեծել էր իրեն՝ առանց մսի ապուրի համար
Բուրյաթիայի Զաիգրաեւո ավանի բնակչուհուն կասկածում են ամուսնու սպանության մեջ, ով ծեծել էր կնոջը եւ սպառնացել սպանել, քանի որ ապուրը առանց մսի էր եղել։
25-ամյա երիտասարդի մարմինը հայտնաբերել են ավանի բնակարաններից մեկում, մարտի 20–ին։ Հարուցվել է քրեական գործ։
Ըստ հետաքննության տվյալների, մարտի 19-ին ամուսինը տուն է եկել խմած եւ կնոջից ընթրիք է պահանջել, ինչից հետո սկսել է կռվել կնոջ հետ, որ նա ճաշը առանց մսի է եփել։ Այնուհետեւ նա ծեծել է կնոջը եւ խոստացել, որ կսպանի նրան գիշերը՝ քնած ժամանակ։
Գիշերը կինը դուրս է եկել բակ, վերցրել է կացինը եւ մի քանի անգամ հարվածել ամուսնու գլխին։
Ինչպես հաղորդում են քննչական կոմիտեից, կինը ինքն է զանգահարել ոստիկանություն, իսկ հարցաքննության ժամանակ մանրամասն պատմել է հանցագործության հանգամանքների մասին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է