ՀՀԿ-ականներին ֆինանսական մակարդակն էլ չի օգնի
Սեյրան Օհանյանը հարցազրույց է տվել «EADaily»–ի թղթակցին և մի քանի կարևոր շեշտադրումներ արել երկրում տեղ գտած թե ներքին, թե արտաքին քաղաքականության խնդիրների վերաբերյալ: Այն հարցին՝ թե ունակ են արդյո՞ք ՕՐՕ դաշինքի թեկնածուները մրցել իշխանության ռեյտինգային թեկնածուների հետ, հաշվի առնելով վերջիններիս ֆինանսական հնարավորությունները, Օհանյանը պատասխանել է՝ նշելով, որ ռեյտիգային թեկածուների ֆինանսական բարձր մակարդակն այսօր սպառել է իրեն:
Այսինքն՝ ՀՀԿ-ի դեպքում ֆինանսով այլևս հասարակության «սիրտը» չես շահի, քանի որ հենց այդ նույն թեկնածուներն այնքան են սպառել իրենց, որ մարդիկ գերադասում են չըտրել նրանց՝ անգամ եթե աչքներիս առաջ հրաշքներ գործեն հենց այն կուտակած ֆինանսով, որը մեզ է պատկանում և որն ինչ-ինչ ճաապարհներով նրանք են կառավարում:
Թող մեր կյանքից «մաքրվեն» իրենք էլ, իրենց «դիզած» փողերն էլ: Նրանց կուտակած գումարով այս ժողովուրդը երբեք լավ չի ապրել, երբեք էլ այդ ֆինանսը հասարակության խնդիրները չի լուծել, ժողովրդի ինչի՞ն է պետք ռեյտինգային թեկնածուների ֆինանսական «ձեռբերումները», ինչի պարզ չէ՞՝ դա ինչ գումարներ են, ինչպես և ինչ գնով են Հանրապետականներն դրանց «տիրացել» և իրենց «բյուջեն» հարստացրել:
Այնպես որ, ռեյտինգային թեկնածուները կամ ՀՀԿ-ն բոմբ էլ տրաքացնեն ժողովրդին իրենց ֆինանսով երբեք չեն «զարմացնի» կամ չեն գնի:
Վարդան Գրիգորյանի Ֆեյսբուքյան էջից

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը