Ինչ տեսք են ունեցել Հադիդ քույրերը նախքան պլաստիկ վիրահատությունները
Instagram-ի @fakegirlsfvckya էջը, որը հաճախ է բացահայտում՝ ինչ տեսք ունեն հայտնիներն առանց ֆոտոշոփի, կիսվել է սուպերմոդել քույրերի՝ Բելլա եւ Ջիջի Հադիդների մանկական լուսանկարներով։
Հրապարակված կոլաժներից մեկում Բելլա Հադիդը պատկերված է դեռահասության տարիքում եւ այժմ։ Անզեն աչքով տեսանելի է, որ նա դիմել է պլաստիկ վիրահատության, քանի որ Հադիդի քթի ձեւը բոլորովին այլ է։ «Ինչ-որ մեկը մեզ ուղարկել է Բելլա Հադիդի լուսանկարը… Բայց արդյոք լուսանկարում Բելլան է պատկերված»,- չեն կարողանում հավատալ էջի ադմինիստրատորները։
Մյուս լուսանկարում քույրերի հայրը՝ Մոհամեդ Հադիդը, պատկերված է երկու դուստրերի հետ։ Օգտատերերին շոկի են ենթարկել մոդելների դեմքը մանուկ հասակում պատկերող լուսանկաները:
Նրանց ամենից շատ հիասթափություն է պատճառել կեղծավորությունը։ Բոլորովին վերջերս թոփ մոդելների մայրը՝ նախկին ֆոտոմոդել Իոլանդա Հադիդը հերքել էր տեղեկությունները, թե դուստրերը պլաստիկ վիրահատության են ենթարկվել։
«Երեխաներիցս ոչ մեկը երբեք բոտոքսից կամ ֆիլերներից չի օգտվել, նրանց մարմնում օտար առարկաներ չկան։ Նրանք գիտեն՝ ինչ է դա,, քանի որ տեսել են իմ տառապանքները»,- ասել էր նա։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը