Մակրոնը Ֆրանսիային կոչ է արել խուսափել Ռուսաստանի հետ մերձեցումից
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը գտնում է, որ Փարիզը չպետք է մերձենա Մոսկվայի հետ։
«ԱՄՆ–ի հետ մենք երկար պատմություն ունենք։ Մենք միասին ենք կառուցել աշխարհը մոլորակի վրա։ Այսօր ես ուզում եմ ավելի շատ անկախություն առաջարկել։ Չմերձենալ պարոն Պուտինի հետ։ Ես ուզում եմ անկախությունը պատասխանատվությամբ կառուցել, իսկական եվրոպական քաղաքականությամբ»,– ասել է Մակրոնը TF1 հեռուստաալիքով հեռարձակվող բանավեճի ժամանակ։
Նախագահական ընտրություններից 34 օր առաջ կայացած բանավեճին մասնակցում էին նախագահի հինգ թեկնածուներ. Մակրոնը, «Ազգային ճակատի» ղեկավար՝ Մարին Լե Պենը, նախկին վարչապետ՝ Ֆրանսուա Ֆիյոնը, կրթության նախկին նախարար՝ Բենուա Ամոնը եւ ձախերի ներկայացուցիչ՝ Ժան–Լյուկ Մելանշոնը։
Ֆրանսիայում նախագահական ընտրությունները կանցնեն երկու փուլով՝ ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին։ Նախագահի պաշտոնին հավակնում է 11 հոգի։
Համաձայն «OpinionWay» կազմակերպության անցկացրած վերջին հարցման արդյուքների՝ երկրորդ փուլ են դուրս գալու Մարին Լե Պենը (27%) եւ Էմանուել Մակրոնը (23%)։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է