Եվրոպան թող խելքը գլուխը հավաքի. Թուրքիայի կառավարության խոսնակ
Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Նուման Քուրթուլմուշը, մեկնաբանելով երկրի և մի շարք եվրոպական երկրների՝ հատկապես Նիդեռլանդների հետ հարաբերություններում առկա ճգնաժամը, հայտարարել է, որ Եվրոպան «ջուր է լցնում Թուրքիայի դեմ աշխատող շրջանակների ջրաղացին»:
Ինչպես փոխանցում է թուրքական diken.com.tr կայքը` Քուրթուլմուշը նշել է, որ Եվրոպայի` Թուրքիայի նկատմամբ որդեգրած դիրքորոշումը հակասում է ժողովրդավարության նորմերին, իսկ եվրոպական մի շարք երկրներում աճող ռասիստական տրամադրություններն այսօր արդեն արտացոլվում են Թուրքիայի դեմ թշնամական վերաբերմունքի տեսքով:
«Մենք լսում ենք ֆաշիզմի և նացիզմի ոտնաձայները: Մեր մոտ բարեկամին, ընկերոջը` Եվրոպա մայրցամաքին, վատ ապագա է սպասվում: Թող խելքները գլուխները հավաքեն», - ասել է Քուրթուլմուշը:
Վերջին շրջանում Թուրքիայի հարաբերությունները սրվել են եվրոպական մի քանի երկրների՝ այդ թվում Նիդեռլանդների հետ։ Հիշեցնենք, որ մարտի 11-ին Նիդեռլանդների վարչապետը թույլ չէր տվել, որպեսզի Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի օդանավը վայրէջք կատարի Ռոտերդամում, որտեղ նա մտադիր էր Թուրքիայում կայանալիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի թեմայով հանրահավաք անցկացնել տեղի թուրքերի հետ:
Նույն նպատակով, սակայն արդեն ցամաքային ճանապարհով, Նիդեռլանդներ էր մեկնել Թուրքիայի ընտանիքի հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայյան Կայան, որի մեքենան կանգնեցրել են Ներքին գործերի նախարարության աշխատակիցները՝ թույլ չտալով առաջ շարժվել: Այնուհետև Նիդեռլանդների իշխանությունները նրան «անցանկալի անձ» են հայտարարել ու արտաքսել երկրից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է