Կրեմլը մեկնաբանել է Թրամփի խոսքերը «պինդ ընկույզի» վերաբերյալ
Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը, ով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «պինդ ընկույզ էր» անվանել, նշել է անգլերեն լեզվի հարստության մասին, սակայն ասել, որ Կրեմլում լեզվաբանական վերլուծությամբ չեն զբաղվում։
«Մենք Կրեմլում լեզվաբանական վերլուծությամբ չենք զբաղվում։ Ինչպես ռուսերենը, անգլերեն լեզուն նույնպես բավական հարուստ է, եւ, իհարկե, որոշ քաղաքական գործիչներ նախընտրում են օգտագործել մայրենիի ամբողջ հարստությունը։ Մենք այլեւս ոչինչ չունենք մեկնաբանելու»,– ասել է լրագրողներին Պեսկովը, ի պատասխան նրանց խնդրանքին՝ մեկնաբանել Թրամփի խոսքերը, ով Պուտինին «պինդ ընկույզ» էր անվանել։
«Fox News»–ի լրագրողը խնդրել էր Թրամփին երկու խոսքով բնութագրել տարբեր քաղաքական գործիչների եւ շոումենների։ Մասնավորապես հարցրել են, թե ինչպես նա կբնութագրի Պուտինին։
«Ես նրան չեմ ճանաչում, բայց նա հաստատ «պինդ ընկույզ» է։ Ես չգիտեմ, թե ինչ է նա անում Ռուսաստանի համար, բայց ինչ որ մի պահի մենք կիմանանք»,– ասել է Թրամփը։
Օրիգինալում նա օգտագործել է ամերիկյան tough cookie դարձվածը, որ բառացի թարգմանվում է «պինդ թխվածքաբլիթ»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է