Թրամփն ասել է, որ Կիմ Չեն Ընն «իրեն շատ վատ է պահում»
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընին՝ նշելով, որ նա «իրեն շատ, շատ վատ է պահում»:
Ինչպես հայտնում է abc.net.au-ն, ԱՄՆ նախագահն այս մասին ասել է Մար ա Լագո կալվածքում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Միայն կասեմ ձեզ, որ նա իրեն շատ, շատ վատ է պահում»,- ասել է 70-ամյա հանրապետականը՝ հավելելով, որ Հյուսիսային Կորեայի ներկայացրած սպառնալիքը վարչակազմի կողմից ամենաշատ քննարկվող հարցերի շարքում է:
Ավելի վաղ Թրամփը Twitter-ում քննադատել էր Փհենյանին՝ նշելով, որ այն տարիներ շարունակ «խաղում է Միացյալ Նահանգների հետ»:
Աղբյուրը հիշեցնում է, որ օրերս ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, խոսելով Հյուսիսային Կորեայի ներկայացրած վտանգը զենքի կիրառման տարբերակով չեզոքացնելու հավանականության մասին, նշել էր, որ ԱՄՆ իշխանություններն այժմ ոչ մի տարբերակ չեն բացառում:
Նշենք, որ Հյուսիսային Կորեան վերջին շրջանում իրականացրել է բալիստիկ հրթիռների մի շարք փորձարկումներ, որոնք քննադատվել են միջազգային հանրության կողմից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է