Երջանկության վարկանիշով Ադրբեջանը առաջ է անցել Հայաստանից
Երջանկության համաշխարհային վարկանիշային աղյուսակում Ադրբեջանը գրավել է 85-րդ տեղը։ Հայաստանը այդ ցուցակում 121-րդն է, Վրաստանը զբաղեցնում է 125-րդ տեղը։
Այս գնահատականը զետեղված է Երջանկության համաշխարհային զեկույցում, որ պատրաստվել է ՄԱԿ–ի պատվերով՝ Կայուն զարգացման լուծումների ցանց կազմակերպության կողմից (Sustainable Development Solutions Network) եւ նվիրված է մարտի 20-ին նշվող Երջանկության միջազգային օրվան։
Նորվեգիան ճանաչվել է ամենաերջանիկ բնակչություն ունեցող երկիրը։ Երկրորդ տեղում է Դանիան, ապա գալիս են Իսլանդիան, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Նիդերլանդները, Կանադան, Նոր Զելանդիան, Ավստրալիան եւ Շվեդիան։ Գերմանիան գրավում է 16-րդ տեղը, Մեծ Բրիտանիան՝ 19, Ֆրանսիան՝ 31, Ռուսաստանը` 49, Թուրքիան՝ 69-րդ տեղում է։
Աղյուսակը եզրափակում են Ռուանդան, Սիրիան, Տանզանիան, Բուրունդին, ամենավերջին տեղում՝ Կենտրոնական–Աֆրիկյան հանրապետությունն է։
Հետազոտության հեղինակները փորձում են պարզել, թե որքանով է բնակչությունը գոհ իր կյանքից՝ աշխարհի 155 երկրներում։ Ընդ որում, հաշվի է առնվել վեց գործոն. բնակչության մեկ անձին ընկնող ՀՆԱ–ն, կյանքի ակնկալվող տեւողությունը, սոցիալական աջակցություն բարդ իրավիճակներում, վստահություն (կառավարությանը), որոշումներ կայացնելու՝ մարդկանց կողմից ընկալվող ազատության աստիճանը, ինչպես նաեւ առատաձեռնությունը (որ գնահատվում է մարդկանց կողմից նվիրաբերումներ անելու չափի տեսանկյունից)։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է