«Որպես մայր՝ սա ինձ համար լավագույն պահն է». Քիմ Քարդաշյանը պատմել է ընտանիքի մասին (լուսանկարներ)
Ամերիկյան Keeping Up With The Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը Նյու Յորքում հյուրընկալվել է հայտնի հաղորդավար Ջիմի Ֆելոնի The Tonight Show հեռուստաշոուին:
Ինչպես նշում է Daily Mail-ը, 38-ամյա հայուհին կրել է երկարափեշ, ամբողջովին փակ զգեստ, որը, սակայն այնչափ կիպ է եղել, որ ընդգծել է Քարդաշյանի բոլոր բարեմասնությունները:
Հարցազրույցի ընթացքում հեռուստաաստղը պատմել է ընտանիքի մասին:
«Մեզ մոտ ամեն ինչ այնքան լավ է: Հնգամյա աղջիկս՝ Նորթը, ու 3-ամյա տղաս՝ Սենթը, վերջապես լեզու են գտել: Որպես մայր՝ սա ինձ համար լավագույն պահն է»,-անկեղծացել է նա:
Քարդաշյանը ևս մեկ անգամ հաստատել է, որ ինքն ու Քանյե Ուեսթը պատրաստվում են փոխնակ մոր միջոցով չորրորդ երեխայի լույս աշխարհ գալուն:
«Ես սթրեսային վիճակում էի: Տունս միշտ մարդկանցով լի է եղել: Բայց լսել եմ, որ չորս երեխա ունեցող ծնողներն ամենաերջանիկն են ու ամենահանգիստը»,-ասել է Քարդաշյանը:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը