Նոր կասկածյալ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման գործով
Ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման գործով ևս մի կասկածյալ է ի հայտ եկել, նշվում է, որ նա հարձակումից հետո մնացել է Մեծ Բրիտանիայի տարածքում, գրում է The Telegraph-ը՝ հղում անելով աղբյուրների:
Աղբյուրը նշում է, որ Սերգեյ Ֆեդոտով անունով ներկայացող ռուս սպան Մեծ Բրիտանիա է ժամանել Սկրիպալների գործով կասկածյալներ Պետրովի և Բոշիրովի հետ միասին: Նա պետք է նրանց հետ վերադառնար Մոսկվա, սակայն թռիչքից առաջ չեղարկել է չվերթին իր գրանցումը:
Նշվում է, որ Ֆեդոտովը Սկրիպալի թունավորումից հետո երկրի տարածքում է մնացել մի քանի օր: Տեղեկությունը բրիտանական իրավապահ մարմինների կողմից պաշտոնապես դեռ չի մեկնաբանվել:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսման համար ՌԴ-ում դատապարտված Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրը մարտի 4-ին անգլիական Սոլսբերի քաղաքում թունավորվել են իրենց տան բռնակին քսված նյարդապարալիտիկ նյութով:
Պաշտոնական Լոնդոնը պնդում է, որ հարձակման հետևում կանգնած է Մոսկվան: Ռուսաստանը կտրուկ հերքում է մեղադրանքը:
Ավելի ուշ բրիտանական կողմը հայտարարել է, որ Սկրիպալների թունավորման գործում գլխավոր կասկածյալներ Ալեքսանդր Պետրով ու Ռուսլան Բոշիրով անուններով ներկայացող անձինք Գլխավոր հետախուզական վարչության գաղտնի գործակալներ են:


















































Սկրիպալներին «թունավորողին» նկատել են ՌԴ գլխավոր հետախուզական վարչության գեներալի դստեր հարսանիքին (լուսանկար)
Սերգեյ Սկրիպալը թունավորման դեպքից հետո առաջին անգամ զանգահարել է հարազատներին
Սկրիպալների գործով ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմ
Վիկտորյա Սկրիպալը պատմել է «տառապանքների տարվա» մասին
Սերգեյ Սկրիպալի առողջական վիճակը վատացել է
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ