Ավստրալիայում ինքնաթիռն ընկել է բնակելի շենքի բակում
Ավստրալիայի արեւելքում աղետի ենթարկված թեթեւշարժիչավոր ինքնաթիռն ընկել է մասնավոր բնակելի շենքի բակում: Այդ մասին հայտնել է ABC հեռուստաալիքը: Միջադեպը տեղի է ունեցել Ավստրալիայի Քվինսլենդի նահանգի հարավային մասի Սանշայն Կոստ շրջանում: Նշվում է, որ ինքնաթիռում եղել է միայն օդաչուն:
Նահանգի շտապօգնության ներկայացուցչի տվյալներով՝ օդաչուն աննշան վերքեր է ստացել, եւ նրա կյանքին վտանգ չի սպառնում: «Ինքնաթիռը բազմաթիվ ծառեր տապալեց ու վայրէջք կատարեց իմ հարեւանի հետնաբակում»,- հեռուստաալիքը մեջբերել է պատահարի ականատեսներից մեկի խոսքը: Ներկայում միջադեպի վայրում գտնվում են վթարային ծառայություններն ու ավիացիոն փորձագետները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...