Կնոջ համար լողազգեստ է պատվիրել, բայց ստացել է ոսկով լի փաթեթ
Ֆրանսիայի Վան քաղաքի 27-ամյա բնակիչ Ժուլիեն Շանյոն, որը կնոջ համար լողազգեստ էր պատվիրել, 20 հազար եվրո ընդհանուր արժողությամբ ոսկեդրամներով ու ոսկու ձուլակտորներով փաթեթ է ստացել: Այս մասին գրում է Le Point պարբերականը:
Փաթեթի քաշը շփոթեցրել է տղամարդուն. այն լողազգեստի համար չափազանց ծանր է եղել: Փաթեթը բացելով՝ Ժուլիենը հայտնաբերել է, որ այն լի է 20-րդ դարասկզբի հին ֆրանսիական ոսկեդրամներով, լուիդորներով և ոսկու ձուլակտորներով:
Ենթադրելով, որ սխալմունք է տեղի ունեցել՝ տղամարդը փաթեթը տարել է քաղաքային կոմիսարիատ: Ոստիկանության օգնությամբ հնարավոր է դարձել պարզել թանկարժեք փաթեթի իրական տիրոջը:
Չնայած ամենին՝ թերթը նշում է, որ զույգը դեռ չի ստացել պատվիրած լողազգեստը:

















































