Ստամբուլի ափերի մոտ Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած գերմանական սուզանավ է հայտնաբերվել (տեսանյութ, լուսանկարներ)
Թուրքիայի Ստամբուլի նահանգի Շիլե շրջանի ափերի մոտ TRT World հեռուստաալիքի հաղորդումներից մեկի ստորջրյա նկարահանումների ժամանակ պատահաբար Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին այստեղ հայտնված գերմանական U-23 տեսակի ռազմական սուզանավ է հայտնաբերվել, փոխանցում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:
U-23-ը հայտնաբերել է թուրքական Akin որոնողափրկարարական սուզանավը՝ Աղվա բնակավայրից քիչ հեռու, սուզանավը գտնվել է մոտ 40 մետր խորության վրա:
Դեռևս 1944 թվականին գերմանական զորքերը զանգվածային նահանջի ժամանակ Թուրքիայի ափերի մոտ են թողել երեք սուզանավ՝ U-19, U-20 և U-23: Դրանցից մեկը հայտնաբերվել է դեռ 24 տարի առաջ՝ Թուրքիայի ռազմածովային ուժերի կողմից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...