Վենեսուելան ԱՄԷ-ին 15 տոննա ոսկի կվաճառի
Վենեսուելայի Կենտրոնական բանկն առաջիկայում նախատեսում է 15 տոննա ոսկի վաճառել ԱՄԷ-ին: Այս մասին տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում անելով վենեսուելական աղբյուրներին:
Հաղորդվում է, որ ԱՄԷ-ի իշխանությունները ոսկու դիմաց կանխիկ եվրո կվճարեն, բայց թե որքան, առայժմ չի նշվում: Ընդհանուր առմամբ, Կարակասը մտադիր է վաճառել 29 տոննա ոսկի:
Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Վենեսուելայում սկսվեցին հունվարի 23-ին: Երկրի խորհրդարանի ղեկավար Խուան Գուաիդոն իրեն հռչակեց պետության առաջնորդ և նրան աջակցություն հայտնեցին մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը: Հունվարի 31-ին Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց, որով Գաիդոյին ճանաչեց երկրի ժամանակավոր, օրինական նախագահ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...