Վաշինգտոնում ձերբակալել են վարորդին, ով հայտարարել էր, թե Սպիտակ տան մոտ գտնվող իր մեքենայում պայթուցիկ կա
Վաշինգտոնում ձերբակալվել է վարորդը, ով ավտոմեքենայով մոտեցել է Սպիտակ տանը եւ հայտարարել իր ավտոմեքենայում պայթուցիկի առկայության մասին: Այս մասին հաղորդում է CNN-ը` վկայակոչելով իրավապահ մարմիններում գտնվող աղբյուրին:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել նախօրեին ուշ երեկոյան: Ներկա պահին ավտոմեքենան ստուգվում է: Սպիտակ տանն իրադրությունը չեն մեկնաբանել: Սակայն շինության հսկողությունը խստացվել է, իսկ Սպիտակ տանը հարող մի քանի փողոց փակվել` մինչ իրադրության հստակեցումը:

















































