Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պարզաբանում` հանրային տրանսպորտում 13-ամյա երեխայի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ ՄԱԿ-ում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակը Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստ (տեսանյութ) Կոմիտաս պարկ բնակելի համալիրի գազիֆիկացման հարցին լուծում է տրվել Քրեական ոստիկանները հայտնաբերել են 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր (տեսանյութ) ՄԻՊ-ը պետք է լինի սկզբունքային և համարձակ Օգտվե՛ք Road Control հավելվածից և նպաստե՛ք ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանը Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին Սպասվում է առանց տեղումների եղանակ Կիլիան Մբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի դեմ հանդիպումը Իսպանիայում տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են համընդհանուր գործադուլին

Պարզաբանում` հանրային տրանսպորտում 13-ամյա երեխայի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալՄԱԿ-ում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակըՓակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհըՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստ (տեսանյութ)Կոմիտաս պարկ բնակելի համալիրի գազիֆիկացման հարցին լուծում է տրվելՔրեական ոստիկանները հայտնաբերել են 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր (տեսանյութ)ՄԻՊ-ը պետք է լինի սկզբունքային և համարձակՕգտվե՛ք Road Control հավելվածից և նպաստե՛ք ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանըԺաննա Անդրեասյանն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ ԿոպիրկինինՍպասվում է առանց տեղումների եղանակԿիլիան Մբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի դեմ հանդիպումըԻսպանիայում տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են համընդհանուր գործադուլինՀայաստան-ԵՄ. թվային հեռահաղորդակցության ուղղությամբ համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություններՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՎարչապետը ժամանել է ԴուբլինՀհեռախոսազրույցը կայացել է, սակայն բացարձակապես բարդ չի եղելՏեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստըՀՖՖ-ն արձագանքել է մարզադաշտում թուրք աշխատակիցների ներկայության մասին լուրերինՕՌԱՆԺ ՕԻԼ ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է թերլիցքավորման դեպքԴավիթ Խուդաթյանն այցելել է Տավուշի մարզԺաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալըՔոլեջների մանկավարժական աշխատողների վերապատրաստում՝ ատեստավորմանն ընդառաջՎարչապետը Դուբլինում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովինՎահագն Խաչատուրյանը ստորագրել է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ օրենքըՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԵրբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենիՆախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցերԻնչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույցՌումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրելCybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվիԱշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգԷբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարըՄենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերումՔննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերԻնչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելըՊոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինՄարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբԴիմակայելու արվեստՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում էՀարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն էԱպօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնումՊենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումըՆիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունիցՀամայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից ենԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծըՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովՔոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան100 գաղափար Հայաստանի համար
Հայաստան

Սիրիայի եւ Իրաքի հայերը պետք է ԱՄՆ մուտքի արտոնություն ունենան. Ֆիլիպ Նասիֆ

Սիրիայի եւ Իրաքի հայերը, ինչպես նաեւ բոլոր քրիստոնյաներն ու եզդիները պետք է Միացյալ Նահանգներ մուտքի արտոնություններ ունենան, «Ամերիկայի Ձայն»-ի հետ հարցազրույցում ասաց ազդեցիկ «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպության գործադիր տնօրեն Ֆիլիպ Նասիֆը։

«Այդ բոլոր եզդիները, բոլոր քրիստոնյաները, հայերը, ցեղասպանությունից են փախչում եւ պետք է ԱՄՆ-ի մուտքի արտոնություններ ունենան»,-ասել է նա։

Նասիֆի խոսքով, արտոնությունների պահանջն առաջին հերթին պայմանավորված է ոչ թե վերաբերմունքի տարբերության այլ՝ անվտանգության նկատառումներով. «Խոսքն այն մասին չէ, որ նրանք ավելի լավն են, այլ որովհետեւ նրանք երկրի երեսից ոչնչանալու վտանգի տակ են հայտնվել»:

Իր ելույթում հայ արմատներ ունեցող կոնգրեսական Աննա Էշուն հիշատակել է նաեւ Ամերիկայի հայ համայնքը, մասնավորապես՝ Ամերիկայի Հայ դատի գրասենյակը. «Իմ հայ եղբայրներն ու քույրերը լավ են գիտակցում, թե ինչ է նշանակում տառապանքը, քանի որ իրենք իրենց վրա են դա զգացել»:

Ցեղասպանությունից փրկված ազգությամբ եզդի Նադյա Մուրադը հիշեցրել է հավաքվածներին, որ դեռեւս հազարավոր եզդիներ եւ քրիստոնյաներ գտնվում են ահաբեկիչների ձեռքում. «Շուրջ 1000 եզդի երեխաներ շարունակում են գտնվել Դաեշի ձեռքերում: Նրանք ենթարկվում են ուղեղի լվացման, նրանցից մահապարտներ են աճեցնում: Այդ երեխաներն ապագայում իրենց պայթեցնելու են, եթե նրանց չփրկեք»:

Աննա Էշուն այդ կապակցությամբ նշել է, որ ցեղասպանության ճանաչմամբ աշխատանքը չի ավարտվում. «Մենք ոտքը ոտնակից չենք կարող հանել: Պետք է շարունակենք աշխատանքը: Նադյան մեզ հիշեցրեց, որքան շատ աշխատանք ունենք դեռեւս»:

Կոնգրեսական Ջեֆ Ֆորտենբերին նշել է, որ եզդիների եւ քրիստոնյաների համար կարեւոր է նաեւ Սիրիայում եւ Իրաքում անվտանգ տարածքներ ապահովել, որտեղ նրանք որոշակի ինքնավարություն կունենան, կընտրեն տեղական իշխանություն ու սեփական ոստիկանություն կկազմավորեն. «Հենց այդ տարածքները ապահով դառնան, մարդիկ կարող են վերադառնալ իրենց տները եւ այնտեղ սեփական հողում սեփական ղեկավարություն ընտրել»:

Միջոցառման մասնակիցների խոսքով, չնայած դժվարություններին, Միացյալ Նահանգների հասարակական կարծիքի օգնությամբ նաեւ հնարավոր եղավ հազարավոր մարդկային կյանքեր փրկել:

«Երբ մեր օրերի մասին պատմող գրքեր թերթեն, առաջին հերթին որպես ձեռքբերում հիշվելու է այն, որ մենք ժամանակին արձագանքեցինք այդ սարսափելի իրադարձություններին», - եզրակացրել է Աննա Էշուն: