ԱՄՆ իրավապաշտպանները կոչ են անում Թրամփին ճանաչել հայերի ցեղասպանությունը Մերձավոր Արեւելքում
«Ի պաշտպանություն քրիստոնյաների» ամերիկյան իրավապաշտպան կազմակերպությունը (In Defense of Christians/IDC) կոչ է անում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ճանաչել քրիստոնյա եզդիների եւ հայերի ցեղասպանությունը Սիրիայում եւ Իրաքում,– հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Որպես այս երկրներում շարունակական ցեղասպանության զոհեր՝ եզդիներն ու մասնավորապես հայերը, պետք է արտոնություններ ստանան ԱՄՆ մուտքի արտոնագիր ստանալու համար»,- նշում են ամերիկյան իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչները՝ Թրամփին ուղղված իրենց դիմումի մեջ։
Ակտիվիստների կարծիքով՝ այս միջոցները անհրաժեշտություն են, քանի որ «Իսլամական պետության» վերահսկողության հատվածներում գտնվող քրիստոնյաները ամբողջովին ոչնչացման վտանգի տակ են։
Այս նախաձեռնությանը հավանություն են տվել նաեւ այլ ամերիկյան իրավապաշտպան կառույցներ եւ առանձին քաղաքական գործիչներ։

















































