Գերմանիայի ԱԳ նախարարը մտահոգ է. Հոլոքոստի մասին երիտասարդ գերմանացիներն ունեն անբավարար գիտելիքներ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մասը կիրակի՝ հունվարի 27-ին, նշվող Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ կոչ է արել բարձրացնել գիտակցությունը նացիստների կողմից կատարված հանցագործությունների մասին: Հիշատակի վայրերը պետք է դառնան նաեւ ուսուցման վայրեր, գրում է «Նեմեցկայա վոլնա»-ն՝ հղում կատարելով Welt am Sonntag պարբերականում նախարարի հոդվածին:
«Այսօրվա երիտասարդների համար այնպիսի իրադարձությունն, ինչպես «Բյուրեղապակյա գիշեր»-ը հրեաների ջարդերը այնքան հեռու են, ինչպես իմ երիտասարդության ժամանակ երկրորդ ռեյխի կանցլեր Բիսմարկը: Դա փոխում է մտածելակերպը, մեծ հեռավորություն է ստեղծում անցյալում տեղի ունեցած իրադարձությունների նկատմամբ»,-գրում է Մասը՝ նշելով, որ մոտենում են ժամանակները, երբ նացիստական հանցագործությունների ժամանակակիցներն գրեթե չկան:
«Հիշատակի մեր մշակույթը պետք է հարմարվի դրան: Մեզ անհրաժեշտ են նոր նախաձեռնություններ պատմական փորձը ներկայում կիրառելու համար: Մեր պատմությունը պետք է էլ ավելի վերափոխվի հիշատակի ծրագրից ճանաչման նախագծի»,-ընդգծել է նա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...