«Նպատակ ունեմ Shakmat կոնյակով Հայաստանը ճանաչելի դարձնել ամբողջ աշխարհում». Ալեքսիս Օհանյանի հարցազրույցը Forbes-ին
Հեղինակավոր Forbes հանդեսի թղթակից Չելսի Դևիսն ուշագրավ անդրադարձ է արել ամերիկյան Reddit և Initialized Capital ընկերությունների համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի՝ հայկական կոնյակի արտադրության նոր բիզնեսին:
Հեղինակը գրում է, որ միլիոնատերը վերադարձել է հայկական արմատներին՝ նպատակ ունենալով ոգելից խմիչքի ամերիկյան շուկա բերել հայկական կոնյակը:
«Flaviar ընկերության հետ համագործակցության արդյունքում ստեղծված կոնյակի նոր բրենդը կոչվում է Shakmat՝ ի պատիվ Հայաստանում ամենասիրված խաղերից մեկի»,-գրում է Դևիսը՝ մանրամասնելով, որ Օհանյանը Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի ժառանգ է:
Հեղինակը գրում է, որ 2010թ. առաջին անգամ հայրենիք այցելելուց հետո, Օհանյանը Հայաստանի մի մասնիկն իր հետ Ամերիկա է տարել, ինչպես նաև իր արմատները պատվելու ուղիներ փնտրել:
«Հայերն իսկապես հպարտանում են իրենց կոնյակով, սակայն Հայաստանի սահմաններից ու հայ համայնքից դուրս այն չեն ճանաչում, ինչն ամոթալի է, քանի որ հայկական կոնյակն իսկապես լեգենդար է»,-նշել է Օհանյանը:
Նրա խոսքով՝ Shakmat կոնյակը 23 տարվա հնեցում ունի ու պատրաստված է բացառապես հայկական խաղողի տեսակներից:
«Մեզ համար կարևոր է, որ հայկական մշակույթի ու պատմության առաջին ներկայացումն աշխարհին ամենաբարձր մակարդակով լինի»,-ընդգծել է Օհանյանը:
Գործարարը Forbes-ին տված հարցազրույցում նշել է, որ նպատակ ունի Shakmat կոնյակով Հայաստանը ճանաչելի դարձնել ամբողջ աշխարհում, ինչպես նաև ստեղծել այնպիսի կոնյակ, որը կհավանեն նույնիսկ խմիչքի այդ տեսակը չօգտագործողները:
Պատմելով Shakmat-ը վայելելու իր նախընտրած ձևի մասին՝ Օհանյանը նշել է, որ սիրում է այն լցնել նախապես կորիզից ազատված հայկական ծիրանի մեջ՝ միրգը որպես բաժակ օգտագործելով:
Բացի այդ, նա պատմել է նախորդ տարի Երևան կատարած կարճատև այցի մասին՝ նշելով, որ 24 ժամ է այստեղ անցկացրել, ու այդ ընթացքում համտեսել է կոնյակի տարբեր տեսակներ:
«Վերջում, իհարկե, ավանդական հայկական ընթրիք ենք ունեցել: Բացի այդ, մի քանի գորգ եմ գնել՝ հետս ԱՄՆ բերելու համար: Այցի ուշագրավ պահերից էր ՀՀ վարչապետի հետ ոգևորիչ հանդիպումը: Ամբողջ երկրում զգացվում է լավատեսության շունչը, ինչը պայմանավորված է նրա արած աշխատանքով: Նա կշարունակի օգնել Հայաստանին հզորանալ, բարգավաճել, կնվազեցնի կոռուպցիան: Աշխարհով մեկ սփռված հայերը բարգավաճել են, իսկ դա ընդունելի է միայն այն դեպքում, երբ հայրենիքը ևս բարգավաճում է: Սա միանգամայն նոր գլուխ է երկրի պատմության մեջ»,-ասել է գործարարը:


















































Ինձ չհիասթափեցնեք, նախագահ Բայդեն․ Ալեքսիս Օհանյան
Ալեքսիս Օհանյանն ԱՄՆ-ի և Գերմանիայի առաջնորդներին կոչ է արել վերջ դնել հայ ժողովրդի դեմ ռազմական գործողություններին (տեսանյութ)
Նրանք նորից քանդում են մեր եկեղեցիները. Ալեքսիս Օհանյան
Ալեքսիս Օհանյանը ևս կոչով դիմել է միջազգային հանրությանը
Ալեքսիս Օհանյանը ցույց է տվել, թե ինչպես է օրը սկսում է հայկական ձեւով
Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է