Ջորջ Սորոս․ Երբ ԱՄՆ-ում ատելության ալիք է բարձրանում
«Նախագահ Թրամփը ժամանակը իզուր չվատնելով սահմանափակում է ներգաղթը»,- գրում է The New York Times–ում ֆինանսիստ ու բարերար Ջորջ Սորոսը։ Թրամփը հավաստիացնում է, որ նեգաղթյալները հրաժարվում են ենթարկվել «օրենքի գերակայությանն ու վտանգ են ներկայացնում»։
Սորոսը գրում է «Ես ներգաղթյալ եմ ու ԱՄՆ քաղաքացի, ու որպես բարերար արդեն 30 տարի է օգնում եմ ամբողջ աշխարհի միգրանտներին։ Ելնելով իմ անձնական փորձից ՝ ԱՄՆ նախագահի մոտեցումը ներգաղթյալներին, սխալ է։ Նա դրանով չի բարձրացնի ԱՄՆ անվտանգությունը, փոխարենը կբորբոքի որոշակի բացասական զգացմունքներ ներգաղթյալների հանդեպ, որոնք մեր երկրում արդեն իսկ վերածվում են ատելության հողի վրա միջադեպերի տագնապահարույց ալիքի»,- պարզաբանում է Սորոսը։
«Ես տեսել եմ, թե ինչ կործանարար հետեւանքներ են լինում, երբ հասարակությունը տրվում է «ուրիշների» հանդեպ իր ունեցած վախերին։ Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի նպաստեմ ամերիկյան հասարակության բացությանն ու բազմազանությանը, որոնք մեր մեծագույն առավելությունն են»,- գրել է Սորոսը։
«Ներգաղթյալների դեմոնիզացիան թուլացնում է մեր երկիրը։ Իսկ ատելության հողի վրա հանցագործությունների դեմ պայքարը, հակառակը, օգնում ավելի ուժեղ դառնալ»,- ամփոփել է նա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ