Պետդուման պահանջել է ստուգել ամերիկյան ԶԼՄ–ների գործունեությունը ՌԴ–ում՝ ռուսական օրենսդրության նորմերի պահպանման մասով
Պետդուման խնդրում է կազմակերպել Ռուսաստանում ամերիկյան ԶԼՄ–ների գործունեության ստուգում։
Առաջարկվում է ստուգել «Ազատություն» ռադիոկայանի, «Ամերիկայի ձայնի», CNN-ի եւ այլ ԶԼՄ–ների գործունեության համապատասխանությունը ռուսական օրենսդրությանը։
Արձանագրային հանձնարարականը առաջարկել է Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը («Եդինայա Ռոսիա»):
«ԱՄՆ նախագահական ընտրությունների ավարտից հետո, ամերիկյան քաղաքական գործիչները, ովքեր պարբերաբար մեղադրում էին ռուսական ԶԼՄ–ներին ԱՄՆ ներքին գործերին խառնվելու մեջ, խոսքերից անցան գործի»,– նշված է փաստաթղթում։
Այսպես, մարտի 14-ին, Նյու Հեմփշիրից սենատոր Ջին Շահինը օրինագիծ է ներկայացրել ԱՄՆ կոնգրես, որով լրացուցիչ լիազորություններ են տրվում արդարադատության նախարարությանը՝ բացառապես ստուգելու համար ռուսական RT հեռուստաալիքը՝ արտասահմանյան գործակալների մասին ամերիկյան օրենսդրությանը համապատասխանելու մասով,– հիշեցրել է Զատուլինը։
Հաշվի առնելով, որ հետապնդումը հատուկ ընդունված պատժիչ օրենսդրական ակտի հիման վրա կարող է վնաս հասցնել ոչ միայն ռուսական հեռուստաալիքի գործարար համբավին, այլ ընդհանրապես ՌԴ–ին, անհրաժեշտ եմ համարում նախազգուշական պատասխան միջոցների ձեռնարկումը»,– նշել է պատգամավորը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ