Անփորձությունը չի կարող արդարացում լինել
Իրանագետ Վարդան Ոսկանյանն անթույլատրելի է համարում Իրանի վերաբերյալ անզգույշ հայտարարությունները։ Նրա խոսքով, դրանք պարունակում են ռիսկեր հայ-իրանական հարաբերությունների համար։
Հիշեցնենք, որ Իրանին «ավտորիտար բնույթի» պետություն որակեց իշխող «Իմ քայլը» կուսակցությունից ընտրված պատգամավոր Հայկ Կոնջորյանը։
«Կարծում եմ՝ հարևան բնորոշումն Իրանի համար նույնիսկ քիչ է, մենք գործ ունենք ըստ էության բարեկամ պետության հետ, որի հետ Հայաստանը զարգացնում է բազմակողմանի հարաբերություններ, քաղաքական մակարդակով այն բացառիկ պետություններից է մեր տարածաշրջանում, որի հետ ունենք չափազանց բարձր հարաբերություններ, և նման անզգույշ հայտարարություններն անթույլատրելի են»,-Panoarama.am-ի հետ զրույցում ասաց իրանագետը՝ անդրադառնալով պատգամավորի հայտարարությանը։
Նա նկատեց, չնայած այստեղ խոսքը վերաբերում է մի անձի կարծիքին, բայց նման հայտարարությունները պարունակում են որոշակի ռիսկեր։
Վարդան Ոսկանյանը խորհուրդ է տալիս մինչ Իրանին անդրադառնալը, հատկապես քաղաքական մակարդակում ու ԱԺ բարձր ամբիոնից հայտարարություն անելը, գոնե ծանոթանալ Իրանի պետական կառուցվածքին ու Իրանին ընդհանրապես, որը բազմաշերտ ու բարդ պետություն է, և արդեն մի քանի հազարամյակ մեր տարածաշրջանում գերիշխող դեր է զբաղեցնում։
«Մինչ Իրանի մասին հայտարարություններ անելը պետք է առնվազն մասնագետներից խորհուրդ ստանալ, հետո ձևակերպել որոշակի մտքեր, հատկապես, եթե այդ մտքերը կարող են խաթարել ու վնաս հասցնել հայ-իրանական բարեկամական և ռազմավարականի ձգտող հարաբերություններին։ Ցանկացած հայտարարություն պետք է հիմնված լինի մասնագիտական կարծիքների վրա, անփորձությունը կամ խնդրին տեղյակ չլինելը չի կարող արդարացում լինել»,-ասաց նա։
Հարցրեցինք, հաշվի առնելով որ այդ հայտարարության հեղինակն իշխող ուժի ներկայացուցիչ է, հնարավո՞ր է այն հետևանքներ ու բացասական արձագանքներ ունենա իրանական կողմից։ Ոսկանյանը կարծիք հայտնեց, որ իշխող ուժը համամիտ չէ պատգամավորի հետ, դա զուտ անձնական տեսակետ է, «անզգույշ ու սխալ ձևակերպված»։
«Կարծում եմ, որ Իրանում էլ ըմբռնումով կմոտենան նման հայտարարությանը՝ դա վերագրելով բացառապես անփորձությանը և խնդրին ծանոթ չլինելուն»,-ասաց նա։


















































Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ կմասնակցի՞ առաջիկա ընտրություններին
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...