Ինչ անել ամուսնու դավաճանությունից հետո. Քսենիա Բորոդինայի խորհուրդը
35-ամյա Քսենիա Բորոդինան յուրաքանչյուր հարմար առիթի դեպքում խոսում է այն մասին, որ իդեալական ընտանիք ունի եւ երջանիկ է։ Միայն թե ոչ միշտ է այդպես եղել. 2016թ.-ին Քսենիան ամուսնուն՝ 38-ամյա Կուրբան Օմարովին մեղադրեց դավաճանության մեջ եւ դիմեց ամուսնալուծության համար, սակայն հաշտությունից անմիջապես հետո ետ վերցրեց այն։
«Դոմ 2»-ի հաղորդավարուհու գրեթե բոլոր երկրպագուները գիտեն այդ իրադարձության մասին եւ աստղից խորհուրդ են հարցնում՝ ինչպես հաղթահարել ամուսնու դավաճանությունը։ Instagram-ի օգտատերերից մեկը Բորոդինայից հետաքրքրվել է՝ արդյոք հարկավոր է բաժանվել ամուսնուց, եթե իրեն հայտնի է դարձել նրա դավաճանության մասին։
«Պարտադիր պետք է հեռանաք։ Բայց եթե նա ցանկանա ու հասկանա, որ սխալ է թույլ տվել, իսկ դուք կարողանաք ներել, վերադարձեք։ Բայց հեռանալը պարտադիր է։ Հնարավոր է՝ հեռավորության վրա հասկանաք, որ նա այլեւս պետք չէ ձեզ կամ հակառակը՝ նա հասկանա՝ ում է կորցրել»,- ասել է Բորոդինան։
Ի դեպ, դա Բորոդինայի միակ վեճը չէ Օմարովի հետ։ 2018թ.-ի ամռանը ընտանեկան կոնֆլիկտից հետո Բորոդինան դադարել էր կրել ամուսնական մատանին եւ գնացել էր Իսպանիա՝ նշելու ավատ դստեր ծննդյան օրն առանց Օմարովի։ Կարճ ժամանակ անց նա Instagram-ում հայտնեց, որ հաշտվել է ամուսնու հետ։
Բորոդինան ու Կուրբանն ամուսնացած են 2015թ.-ից։ Նրանք դաստիարակում են երեք երեխաների՝ 10-ամյա Օմարը ծվել է Կուրբանի առաջին ամուսնությունից, 9-ամյա Մարուսյայի հայրը Քսենիայի առաջին ամուսինն է՝ բիզնեսմեն Յուրի Բուդագովը եւ 2-ամյա դստերը՝ Տեոնային։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...