Հայտնի ռուս կանայք` իրենց հայ ամուսինների մասին
Rusarminfo-ն ներկայացրել է հայտնի ռուս կանանց մասին տվյալներ, որոնք ամուսնացած են հայերի հետ:
Աշխարհում քիչ չեն հայտնի կանայք, որոնք իրենց կյանքը կապել են հայ տղամարդկանց հետ: Հայ ամուսինը նվեր չէ, բայց նրանց հետ ավելի ապահով է, ինչպես ամուր պատի ետեւում:
Ամենահայտնի «հայ հարսիկն» աշխարհում ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն է, որը 2017 թվականին ամուսնացել է Ալեքսիս Օհանյանի հետ: Ռուսաստանում տարեցտարի ավելանում են հայտնի կանայք, որոնք ամուսնանում են հայ տղամարդկանց հետ:
Ալեքսանդրա Չերնո

Նոր հայկական հարսիկը 2018 թվականին դարձավ «Дом-2» հեռուստանախագծի մասնակից Ալեքսանդրա Չերնոն: Իր ընտրյալի՝ Իոսիֆ Օգանեսյանի հետ նա ծանոթացել է հաղորդման շրջանակներում: Սաշայի եւ Իոսիֆի սիրո պատմությունը զարգացել է տեսախցիկների դիմաց, ողջ երկրի աչքի առաջ:
Ելենա Յամպոլսկայա

ՌԴ Պետդումայի մշակույթի գծով կոմիտեի ներկայացուցիչ Ելենա Յամպոլսկայան խոստովանել է, որ իր ամուսինը՝ Խաչատուրը, իրեն առաջին անգամ տեսել է հեռուստացույցով Տիգրան Քեոսայանի վարած հաղորդման ժամանակ:
«Ես կարող եմ ասել, որ հայ տղամարդկանցից հիանալի ամուսիններ են ստացվում »,- խոստովանել է Ելենան:
Աննա Խիլկևիչ

«Ունիվեր» հայտնի հեռուստասերիալի դերասանուհի Աննա Խիլկևիչը ևս ամուսնացել է հայազգի տղամարդու հետ:
Աննա Խիլկևիչը և Արթուր Վոլկովն (ամուսնու հայկական ազգանունը չի նշվում) ունեն 2 դուստր: Վերջերս դերասանուհին խոստովանել էր, որ գուշակը իրեն օտարերկրացի ամուսին էր կանխատեսել, և այդպես էլ ստացվեց:
Յուլյա Ավագյան

Պետերբուրգցի մոդել, ֆոտոմոդել Յուլյա Ավագյանն (Իոնինա) ամուսնացել է գործարար Բորիս Ավագյանի հետ: Յուլյան ոչ միայն սիրում է իր հայ ամուսնուն, այլև շատ ակտիվորեն իր համացանցային էջերում մեկնաբանում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները: Նա ամուսնու հետ ապրում է Երևանում:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը