Գերմանիայում անհայտ տղամարդը պատանդներ է վերցրել բանկում
Անհայտ տղամարդը, Դույսբուրգում բանկի վրա հարձակումից հետո, պատանդներ է վերցրել։
Ըստ ԶԼՄ–ների տվյալների, հանցագործը պահում է բանկի երկու աշխատակիցների։ Ընդ որում N-24 հեռուստաալիքը, հղում անելով ոստիկանական աղբյուրներին, հաղորդում է, որ պատանդ է վերցվել միայն մեկ հոգի։
Արտակարգ իրադարձության մասին հաղորդումը ստացվել է առավոտ կանուխ։ Վկաները պատմել են, որ հարձակվողի մոտ զենք է եղել։
Հարեւան քաղաքներից լրացուցիչ ուժեր են ուղարկվել Դույսբուրգ։
Տեղական ուժայինները իրենց Twitter-ում հաղորդել են, որ երկու հոգի տարվել են ոստիկանական բաժանմունք։ Բերման ենթարկելու պատճառները չեն մանրամասնվել։
Դույսբուրգը գտնվում է Գերմանիայի արեւմուտքում, Դյուսելդորֆի մոտակայքում։ Քաղաքի բնակչությունը 500 հազարի կարգի է։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ