Աֆրիկայում անոմալ ակտիվությունը կործանարար ազդեցություն ունի Երկրի մագնիսական դաշտի վրա
Ամերիկյան գիտնականները հայտնել են Աֆրիկայում անոմալ ակտիվության մասին, որը կործանարար է ազդում երկրագնդի մագնիսական դաշտի պաշտպանական հատկությունների վրա։ Այս անոմալիայի հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ տվյալ գործընթացը սկսվել է հազար տարի առաջ՝ տեղեկացնում է Planet-Today-ը։
Երկրի մագնիսական դաշտի խնդիրը մոլորակը ճառագայթումից պաշտպանելն է։ Գիտնականների տեղեկատվությամբ՝ Աֆրիկայում հայտնաբերված անոմալ ակտիվությունը կարող է երկրագնդի բեւեռների փոփոխության պատճառ դառնալ։ Հատկապես նշանակալի է Զիմբաբվեից Չիլի ընկած տարածությունը, քանի որ այստեղ սարքավորումները դադարել են գործել անտեսանելի մատերիայի ճառագայթման պատճառով։
Անցյալում մագնիսական ճառագայթման մասին հնագիտական նյութական ապացույցների բացակայությունը էականորեն բարդացնում է այս հարցի հետազոտության գործընթացը։ Միաժամանակ, փորձագետները պնդում են, որ նման անոմալիա մի քանի դար առաջ արդեն եղել է։ Դա կարող է պայմանավորված լինել հին աֆրիկացիների կողմից կավի եւ այլ նյութերի այրման ծեսերով, քանի որ կավի այրման գործընթացը ամրացնում է հանքանյութերի մագնիսական հատկությունները։
Ինչպես նաեւ՝ մագնիսական դաշտի քայքայման պատճառ կարող էին դառնալ լեռնային ապարները։ Ապարները քայքայիչ ազդեցություն են ունենում երկաթի վրա, որն էլ իր հերթին պաշտպանական մատերիա է ստեղծում։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի