Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երկրաշարժ՝ Իջևանի մոտ Առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասին Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Լեհաստանում աերոզոլների արտադրության գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը Մարտուն Գրիգորյանի հետախուզվող որդին՝ Կամո Գրիգորյանը, կալանավորվել է Արտենի գյուղի մոտ ավտովթարից զոհվել է մեկ, տուժել 9 մարդ Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ում Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին «Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսինԱնակնկալ, թե՞ օրինաչափությունԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԵրկրաշարժ՝ Իջևանի մոտԱռողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասինԻրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ TasnimԼեհաստանում աերոզոլների արտադրության գործարանում խոշոր հրդեհ է բռնկվելԱդրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակըՄարտուն Գրիգորյանի հետախուզվող որդին՝ Կամո Գրիգորյանը, կալանավորվել էԱրտենի գյուղի մոտ ավտովթարից զոհվել է մեկ, տուժել 9 մարդՀայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ումԱստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներՀունիսի 22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՓրկարարներն անվտանգ դուրս բերել քաղաքացիներինՀայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստովՊատվո պահակային վաշտի մարզումները. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՆոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվելՇախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետոԺամանակակից առողջապահությունը փոխվում է, սակայն անփոփոխ է մնում մեկ բան՝ բուժաշխատողի մարդասիրությունըԻրանի պատվիրակությունը բողոք է ներկայացրել ամերիկյան կողմին՝ Թրամփի սպառնալիքների պատճառովՀայաստանից Վրաստան ծաղիկների արտահանումն աճել է գրեթե 3 անգամԻրավիճակը Ուկրաինայում և ՂրիմումԻրանի պատվիրակությունը հրաժարվել է լուսանկարվել և ձեռք սեղմել ԱՄՆ ներկայացուցիչների հետԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ ՎենսԹրամփը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտաՎերջին 4 տարիների ընթացքում Երևանում ստեղծել ենք մոտ 60 հա կանաչապատ տարածքOAS Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում քննարկվում են միջազգային օրակարգի հարցերԿատարում բնական գազի հեղուկացման արտադրական կենտրոնում պայթյունի հետեւանքով կան բազմաթիվ անհետ կորածներՄեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը պատրաստվում է հրաժարական տալ
ՍԴ–ն 7 քաղաքական ուժերի դիմումները կքննի հունիսի 26–ին՝ մեկ միասնական նիստի ընթացքում
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքներըՄինիոնները վերադառնում ենApple-ը թանկացնելու է իր արտադրանքըՌուս-ուկրաինական հակամարտությունն ազդում է Եվրոպայի և ՆԱՏՕ-ի անվտանգության վրա. ԳյուլերԵվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջովՌուբեն Հակոբյանի կալանավորման վերաբերյալ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Այրվող Մոսկվան» վկայում է պատերազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին․ միջազգային մամուլի անդրադարձըԳաղտնալսումները՝ հիմնավոր կասկածների դեպքում՝ դատարանի վճռով․ ընտրակեղծիքի 17 գործ հասել է դատարանԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ պարզաբանում«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Ռուբեն Ռուբինյան թողարկում 10Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարինՌուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում ենՀրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀԿասեցվել է Ուռուտ գյուղում գործող պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը մուտքագրվել է ՍԴ․ ընդունելիության հարցը կքննարկվի 2 օրումԲյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Հայաստան

«Փաստ». Հին վերելակ քաղաքում չի մնալու, բայց դրա համար կպահանջվի շուրջ 2 տարի

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը, մեկնաբանելով Երեւանի բյուջեի նախագծով նախատեսված քաղաքապետարանի գործողությունների առաջնահերթությունները եւ մոտեցումները, նշել էր. «Վերելակային ֆոնդի պահպանման ծախսերը մի բան են, մի այլ բան է վերազինման եւ նորացման ֆոնդը: Մենք նվազեցրել ենք վերելակային ֆոնդի պահպանման եւ շահագործման ծախսերը: Այս ֆոնդն ուռճացված էր առնվազն 3 անգամ: Պահպանման ու շահագործման աշխատանքները, պարզ է, որ շատ ավելի էժան կարելի էր ձեռք բերել, քան արվել է: Վերելակային ֆոնդի կրճատման արդյունքում աշխատանքների եւ շահագործման ծավալ չի փոխվել ու չի փոխվելու:

Եթե որեւէ պահի պարզվի, որ վերելակային ֆոնդի շահագործումն ունի նոր միջոցների կարիք, քան մենք պլանավորել ենք, այդ միջոցները կան: Հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ՝ Երեւան քաղաքն ունի բավարար ֆինանսական միջոցներ, որ առաջին անհրաժեշտության հոգսերը հոգա:


Պետք է շեշտեմ, որ այսօր աշխատանքներ ենք տանում վերելակների փոխարինման ծրագրի ուղղությամբ, որի արդյունքում հին վերելակ քաղաքում չի մնալու: Ծրագիրն իրականացվելու է մունիցիպալ պարտատոմսերի թողարկմամբ: Սա աննախադեպ պրոյեկտ է լինելու ոչ միայն մեր երկրի համար, այլեւ տարածաշրջանում որեւէ քաղաքապետարան նման ծրագիր չի իրականացրել»:

«Փաստ» օրաթերթը Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն հարցեր էր ուղարկել՝ խնդրելով մասնավորաբար ճշտել.

1. Ի՞նչ ասել է մունիցիպալ պարտատոմսեր, եւ ինչպե՞ս է իրականացվելու դրանց տեղաբաշխումը, ի՞նչ սկզբունքով են դրանք գործելու: Արդյո՞ք դրանով վերելակների փոխարինման գործընթացի վրա ծախսվող գումարը կրկին չի դրվելու բազմաբնակարանների բնակիչների վրա:

2.Եթե ասվում է, որ ծրագրի իրականացման արդյունքում քաղաքում այլեւս հին վերելակներ չեն մնա, ապա խոսքը ի՞նչ ժամկետների մասին է: Այսինքն, ե՞րբ է նախատեսվում սկսել եւ ավարտել այդ գործընթացը:

3.Ինչպե՞ս են որոշվելու առաջնահերթությունները՝ ըստ շահագործման տարիների քանակի՞, թե՞ այլ սկզբունքով:

4. Ընդհանրապես, ներկայում քանի՞ վերելակ կա Երեւանում, եւ դրանցից քանի՞սն ունեն ամբողջապես փոխելու կարիք:

Երեկ ստացել ենք Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանը, ուր մասնավորաբար նշված է. «Ի պատասխան Ձեր հարցման առաջին կետի՝ տեղեկացնում ենք, որ մունիցիպալ պարտատոմսերը համայնքների կողմից թողարկվող պարտատոմսեր են, որոնք համայնքի լրացուցիչ նպատակներով լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման աղբյուր են հանդիսանում: Դրանք ծառայում են որպես այլընտրանք վարկային միջոցներին: Դրանց տեղաբաշխումը իրականացվում է շուկայում՝ մասնագիտացված տեղաբաշխողների միջոցով: Այս պահին դեռեւս քննարկման փուլում է, թե վերելակների փոխարինման գործընթացի ֆինանսավորման համար ինչպիսի եղանակ կընտրվի:

Ձեր հարցման 2–րդ կետի վերաբերյալ նշենք, որ վերելակների փոխարինման գործընթացի համար դրա մեկնարկից սկսած կպահանջվի շուրջ 2 տարի:

Վերելակների փոխարինման առաջնահերթությունը որեւէ սկզբունքով դեռեւս որոշված չէ: Նաեւ տեղեկացնենք, որ մայրաքաղաքում ներկայումս կա շուրջ 4200 վերելակ:

Նախնական գնահատականներով, փոխարինման կարիք կունենա 3500–ը: Այս ցուցակները լրացուցիչ ճշգրտման կարիք կունենան վերելակների փոխարինման նախագծի մշակման ընթացքում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում