Ֆրանսուա Ֆիյոնի կասկածելի կապերը լիբանանցի միլիարդատիրոջ հետ
Ֆրանսիայի նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ 2F Conseil խորհրդատվական ֆիրման, որը պատկանում էր նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնին, պայմանագիր էր ստորագրել միլիարդատեր Ֆուադ Մախզումիի հետ, հայտնում է Medipart–ն։
2F Conseil ընկերության բոլոր հայտնի հաճախորդներից հենց Մախմուզին է հիմա անհարմար դրության մեջ դրել Ֆիյոնին, շեշտում է Medipart–ը ու պարզաբանում, որ պայամանագիրը ստորագրվել էր արդեն նախագահական քարոզչության ժամանակ, 2016-ի սկզբին։
Ֆուադ Մախզումին, որի FPI (Future Pipe Industries) ֆիրման գրանցված է Դուբայում ու խողովակների մատակարարումների ոլորտում համաշխարհային առաջատար է , լիբանանցի սունի է, որը երկար ժամանակ ապրել է Սաուդյան Արաբիայում։ Նա վաղուց է ծանոթ Ֆրանսուա Ֆիյոնի հետ ու բազմիցս հանդիպել է նրա հետ։ Իսկ 2014-ի դեկտեմբերին նա հանդիսավոր ճաշկերույթ էր կազմակերպել իր «ընկեր» Ֆիյոնի համար։
Մեծ Բրիտանիայում Մախմուզիների ընտանիքը հայտնի է կոնսերվատիվ կուսակցությանը սատարելով։ 1992-ին Բրիտանիայի պաշտպանության նախկին նախարար Ջոնաթան Այթքենը ստիպված է եղել հրաժարական տալ՝ 3000 օգտագործված զենքի վաճառքի մասին Մախմուզիի հետ կնքած պայմանագրի պատճառով։ Պատճառն այն էր, որ նա հրապարակավ չէր հայտնել Մախմուզիի հետ իր կապերի մասին։ Իսկ հետագայում Այթքենին դատել էին կեղծ վկայությունների համար։
ՖԻյոնը նույնպես հրապարակավ չի խոսել Մախմուզիի հետ իր կապերի մասին։ Ֆրանսիայում FPI–ի կոնսուլտանտ Ռեժիս Լեֆեվրը հայտնել էր, որ պայմանագիրը ստորագրելուց հետո Ֆիյոնին 20 000 եվրոյի փոխանցում է արվել։
Սակայն մնում է անհայտ, թե որն է եղել Ֆիյոնին հանձնարարված առաքելությունը։ Մախմուզիի ընկերությունը հրաժարվում է պատասխանել այս հարցին՝ ասելով որ դա կոմերցիոն գաղտնիք է։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ