Գ. Նազարյան. «Սերժ Սարգսյանը հեռացող ղեկավար է»
«Ասպարեզը» առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ զրուցել է քաղաքագետ, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյանի հետ:
-Պարոն Նազարյան, վերջերս որոշ պաշտոնյաներ սկսել են լքել ՀՀԿ-ն: Ի՞նչ եք կարծում, ՀՀԿ-ն այս տարբերակով պառակտվելո՞ւ է: Այս առումով ինչպիսի՞ իրավիճակ կարող է հասունանալ մինչ խորհրդարանական ընտրությունները:
-ՀՀԿ-ն ուզում է կառավարել նախկին ձեւերով, բայց այլեւս չի կարող: Աշխարհը փոխվում է, փոխվում է նաեւ Հայաստանը: Տեղի ունեցող գործընթացներն էլ դրա վկայությունն են: Որքան շուտ ՀՀԿ-ում կհասկանան, որ իրենք հավերժ չեն կառավարելու, այնքան լավ բոլորի համար:
-Վերջերս ձեւավորված նոր կուսակցությունները մեր քաղաքական կյանքում ինչպիսի՞ դերակատարություն ունեն:
- Որոշ նորաստեղծ կուսակցություններ այսօր էլ ունեն, մասնավորապես «Համախմբումը»: Հետագայում էլ ավելի մեծ դերակատարում կունենա Վարդան Օսկանյանի գլխավորած «Համախմբում» կուսակցությունը, որի վարչության կազմում ընդգրկված են մտավոր մեծ ներուժ, հարուստ փորձ ունեցող եւ սկզբունքային մարդիկ, որոնց կարիքը մեր պետությունը շատ ունի:
-Իսկ Գագիկ Ծառուկյանի մասնակցությունն ի՞նչ է փոխելու խորհրդարանական ընտրություններում:
-Գագիկ Ծառուկյանի մասնակցությունը միայն ողջունելի է եւ քաղաքական դաշտն ավելի ակտիվ եւ բազմերանգ կլինի: Նրա մասնակցությունը լուրջ փոփոխություն կառաջացնի ուժերի հարաբերակցությունում: Նրա գլխավորած, եւ Սեյրան Օհանյանի, եւ Վարդան Օսկանյանի կողմից ձեւավորվող դաշինքներն ամենալուրջ դերակատարումն են ունենալու ընտրություններում:
-Արդյո՞ք խորհրդարանական ընտրությունների արդյունքներից շատ բան է կախված:
-Հետագա փոփոխությունների ընթացքը մեծապես կախված կլինի ընտրությունների ընթացքից, արդյունքներից: Այն, որ փոփոխություններն անխուսափելի են՝ փաստ է, թե ինչպիսի ընթացք դրանք կստանան, եւ թե որքան կտեւի անցումային փուլը, պարզ կդառանա ընտրությունների ավարտից հետո: Սերժ Սարգսյանը հեռացող ղեկավար է, եւ այս հանգամանքը մեծ դեր է կատարում ընթացող գործընթացների վրա:
-Ըստ Ձեզ, կառավարման խորհրդարանական համակարգին անցնելը լավագու՞յն ձեւն է:
-Ես դեմ էի խորհրդարանական համակարգին: Այն մեր հասարակության համար դեռ շուտ էր: Ես կիսանախագահականի կողմնակից եմ: Այսուհանդերձ, ցանկանում եմ շեշտել, որ ինչ համակարգ էլ լինի, կարեւորը իշխանությունների ցանկությունն է, կամքը եւ հասարակության զարգացման մակարդակը: Կարելի է զարգանալ՝ ունենալով եւ խորհրդարանական, եւ նախագահական հանրապետություն:


















































Կա վտանգ՝ մսխեն մեր տղերքի թափած արյան վրա ստեղծված խաղաղությունը․ վե՛րջ տվեք մանկական խաղերին
Ինքնասիրության հարց է, ոչ մեկը պաշտոնական հանդիպումներին չպետք է օտար լեզվով խոսի. Գեղամ Նազարյան
Սահմանազատումից հետո որքանով են անվտանգ Տավուշի սահմանամերձ գյուղերը. զրույց Գեղամ Նազարյանի հետ
Հենց կտեսնեմ, որ ՔՊ-ից 25 հոգի միացել է այդ ստորագրահավաքին, ես կմիանամ
Իոաննիսյանին և Ավինյանին, որ հրավիրեք Ձեր աշխատասենյակ մարդկանց տանել-բերելու մասին մանրամասն կպատմեն. Նազարյանը՝ Փաշինյանին
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում