Տիեզերքում գամմա ճառագայթների ուսումնասիրման նպատակով Չիլիում հեռադիտակների խոշոր համալիր կհայտնվի
Չիլիի կառավարությունը եւ Եվրոպական հարավային աստղադիտարանը համաձայնագիր են ստորագրել տիեզերքում գամմա ճառագայթների ուսումնասիրման համար հեռադիտակների համալիր ստեղծելու մասին։ Այս մասին հայտնել է Հարավամերիկյան հանրապետության ԱԳՆ–ն, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
«Սա տիեզերական աղբյուրներից գամմա ճառագայթների հայտնաբերման գիտական նախագիծ է։ Դրա նախաձեռնողը 31 երկրների ավելի քան 1 000 գիտնականների միավորումն է»,–նշել են ԱԳՆ–ում։
ԱԳՆ–ի փոխանցմամբ՝ Cherenkov Telescope Array Sur անունը ստացած նախագիծը համարվում է իր տեսակի մեջ խոշորներից։ Այն նախատեսում է չիլիական Ատակամա անապատի Պարանալյան աստղադիտարանում 10 կմ շառավղով 99 գամմա հեռադիտակների տեղադրում։ Դրանք կաշխատեն կապի մեջ լինելով իսպանական Պալմա կղզում տեղադրվելիք 19 հեռադիտակների հետ. «Ակնկալում ենք, որ հեռադիտակները կսկսեն աշխատել 2025 թվականին»,–հավելել են արտաքին քաղաքական գերատեսչությունում։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին