Ռոտերդամի քաղաքապետը թուրք նախարարի ավտոշարասյան դեմ կրակելու թույլտվություն էր տվել
Երբ իմացանք, որ Թուրքիայի ընտանիքի հարցերով նախարարը Ռոտերդամ է շարժվում մեծ թվով թիկնապահներով, թույլտարել եմ ոստիկաններին հարկ եղած դեպքում կրակել ավտոշարասյան դեմ։ Նման հայտարարություն է արել Ռոտերդամի քաղաքապետ Ահմեդ Աբդուլթալիբը։
Թուրքական Demokrathaber-ի փոխանցմամբ՝ Ռոտերդամի քաղաքապետը նշել է, թե թուրք նախարարը եղել է 12 թիկնապահներով եւ հայտնի չի եղել է, թե նրանք զինված են, թե ոչ։ «Այդ պատճառով ես ոստիկաններին կրակելու հրահանգ էի տվել»,- ասել է քաղաքապետը։
Նշենք, որ Հոլանդիայի իշխանությունները թույլ չէին տվել Թուրքիայի ԱԳ նախարարի օդանավը վայրէջք կատարի, որից հետո Գերմանիայում գտնվող Թուրքիայի ընտանիքի հարցերով նախարարը փորձել էր ավտոճանապարհով հասնել Ռոտերդամ ու քարոզչություն իրականացնել, սակայն ոստիկանները նրան թույլ չեն տվել եւ արտաքսել են երկրից։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ