Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ մերկ լուսանկարները հայտնվել են համացանցում (Լուսանկարներ)
Հերթական սկանդալն է հասունանում Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի շուրջ: Այդ մասին նա խոել է Անդրեյ Մալախովի «Прямой эфир» շոուի ժամանակ:
Հաղորդման ընթացքում քննարկվել է դաշնակարուհու անձնական կյանքը, որն այժմ ապրում է Պրոխոր Շալյապինի հետ: Սակայն շիկահերի երջանկությունը վտանգի տակ է՝ համացանցում են հայտնվել նրա մերկ լուսանկարները:
Վիտալինայի խոսքերով, նա ամեն կերպ փորձել է, որ լուսանկարները չհայտնվեն համացանցում: «Ես բավականին երկար ժամանակ փորձում էի շանտաժիստին համոզել, որ նկարները չհայտնվեն համացանցում: Ամեն անգամ դա շատ տհաճ էր: Ճնշումը մեծացավ այն բանից հետո, երբ ես դարձա հայտնի հասարակական անձ: Ես վախից բացի ոչինչ չեմ զգացել»,- ասել է Վիտալինան:
Լուսանկարները մեծ տպավորություն են գործել հանդիսականների վրա, սակայն Պրոխոր Շալյապինը հայտարարել է, որ ոչ մի սարսափելի բան էլ չկա եւ ինքը հպարտանում է Վիտալինայով ու նրա կազմվածքով: «Ես նման բաներին ավելի թեթեւ եմ նայում, քան նա: Գիտեմ, թե ինչ բարդ է եղել Վիտալինայի համար գնալ դրան: Չէ որ նա շատ համեստ մարդ է», նշել է Պրոխոր Շալյապինը:
Top-News.am

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը