Գերմանիայի ՆԳՆ․ Գերմանիայի մզկիթների ասոցացիան պետք է երաշխավորի իր անկախությունը Թուրքիայից
Գերմանիայի մզկիթների խոշորագույն ասոցացիան պետք է արմատական բարեփոխումներ իրականացնի,որպեսզի երաշխավորի իր անկախությունը Թուրքիայից այն հաղորդագրութւյուններից հետո, որ ասոցիացիայի ներկայացուցիչները լրտեսությամբ են զբաղվել։ Այս մասին հայտնել է Գերմանիայի ՆԳՆ ղեկավար Թոմաս դե Մեզյերը, փոխանցում է Reuters.–ը։
Նա նշել է, որ պետք է որոշակի քայլեր ձեռնարկվեն, որպեսզի ապահովվի ազգային ու պետական ասոցացիաների ակախությունը ։ Նախարարը մտահոգություն է հայտնել այն հաղորդագրությունների կապակցությամբ, ըստ որոնց ասոցացիայի աշխատողները լրտեսությամբ են զբաղվել ու ասել, որ նման գործողությունները անընդունելի են։ Նրա խոսքով ցանկացած պետության ազդեցության գտնվող կազմակերպությունը չի կարող համապատասխանել այն պայմաններին, որոնք անհրաժեշտ են կրոնական համայնքի համար։ Միայն դրա ինքնավարությունը երաշխավորող հստակ քայլերը կարող են հնարավոր դարձնել, որ մզկիթների ասոցացիան Գերմանիայում պահպանի կրոնական կազմակերպության կարգավիճակը։
Գերմանիայի մզկիթների ասոցացիան իմամների է հրավիրում Թուրքիայից։ Հունվարին Գերմանիայի դաշնային դատախազը սկսել է քննություն Անկարայի ուղարկած իմամների կողմից հնարավոր լրտեսության կապակցությամբ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է