Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

Ցտեսություն, թախիծ ( մաս 7-րդ )

Երբ փիլիսոփաներն ու աստվածաբանները մարդու էությունը բաժանում են մարմին, հոգի և ոգի ,,բաղադրիչների,,, գործնական բժշկագիտության համար սա այնքան անկատար է, սխեմատիկ և նույնիսկ մանկամիտ, որում համոզվել եմ իմ մասնագիտական պրակտիկայի ընթացքում:

Իրականում այդ ,,բաղադրիչները,, հանդես են գալիս միաձույլ, միասնաբար: Ամենաարտառոց, ակնհայտ հոգեկան ախտանիշների դեպքում միշտ փնտրել եմ մարմնական ոլորտի գաղտնի, ծածուկ խանգարումներ և ընդհակառակը , ամենածանր, ամենաակնհայտ մարմնական ախտերի դեպքում փնտրել եմ նախ և առաջ հոգեկան (հոգեբանական) դրդապատճառներ և շարժառիթներ: Իսկ այդ համոզմունքը մի օրում չի ձևավորվում, այլ երկար տարիների մասնագիտական փորձի արդյունքում: Մի հին բժշկական իմաստություն կա - երբ տխրությունը արցունքով չի արտահայտվում, ապա ստիպում է արտասվել ներքին օրգաններին :

Վերջին տասնամյակներում նկատվում է նաև դեպրեսիայի կերպարանափոխություն. հոգեկան ընկճվածության նշանները արտահայտվում են գլխավորապես մարմնական հիվանդության ցուցանակի տակ: Մարդը լաց չի լինում, չի հառաչում, հուսահատ խոսքեր չի ասում,նույնիսկ կարողանում է օրնիբուն աշխատել, կյանքից չտրտնջալ, անգամ ժպտալ, կատակին արձագանքել, սակայն ներկայացնում է մեկ կամ մի քանի ,,զուտ ֆիզիկական,, բնույթի գանգատներ. գլխացավ, գլխապտույտ. անորոշ, թռչող բնույթի ցավեր կրծքավանդակում, ձեռքերում, ոտքերում, ողնաշարի երկայնքով: Ոմանք գանգատվում են համառ, տանջալի քորից, մարսողության խանգարումից, որը սննդի և սնվելու բնույթից կախված չէ, փորկապությունից կամ փորլուծից, զարկերակային ճնշման տատանումներից և այլն:

Նշում են նաև, որ ուսերի և պարանոցի մկանները անհասկանալի պատճառներից ձգվում, ,,քարանում,, են, և իրենք դժվարանում են ձեռքերը բարձրացնել, իջեցնել, հագնվել և այլն: Այս մարդիկ նշում են նաև , որ եղել են ամենատարբեր բժիշկների մոտ, գործածել սրտային, մարսողական, հակաալերգիկ և այլազան դեղորայք, մերսումներ, ֆիզիկական բուժամիջոցներ, սակայն էական օգուտ չեն ստացել: Այո, սրանք մարմնական գանգատներ են, սակայն ուղղակիորեն կապ չունեն մարմնական հիվանդության հետ: Դեպրեսիայի այս տեսակը կոչվում է նաև թաքնված, քողարկված, դիմակավորված, լղոզված կամ ,պարզապես, դեպրեսիա առանց դեպրեսիայի: Այսինքն, նույն դեպրեսիան է, բայց հանդես է գալիս մարմնական հիվանդության զգեստով. նույն հրեշն է, բայց ավելի խորամանկ և հնարամիտ, որը , կերպարանափոխվելով դառնում է մերթ առյուծ, մերթ կատու, մերթ կարիճ, մերթ մկնիկ:

Եթե թաքնված դեպրեսիան տարիների ընթացքում չի բուժվում, երբ անձը դուրս է մնում հոգեթերապևտի ուշադրությունից, ապա օրգանիզմում կարող են ի հայտ գալ ախտաբանական փոփոխություններ, որոնք կոչվում են հոգեմարմնական հիվանդություններ ( շաքարային դիաբետ, վահանագեղձի գործունեության խանգարումներ, 12-մատնյա աղու խոցային հիվանդություն և այլն ): Մարդիկ այսպես են արտահայտվում .,, Սթրես տարա, ամիսներ անց արյան քննությունից պարզվեց, որ շաքար ունեմ,, , ,,Ամուսնուս մահից մի տարի հետո մոտս զոբ ( խպիպ ) հայտնաբերեցին,, , ,,Հարսս երեխաներին վերցրեց-տարավ, դրանից էր երևի, տղայիս մոտ խոցային պրոբլեմներ առաջացան,, , ,,Երբ հասկացա, որ ամուսինս տարիներ շարունակ ուրիշ կնոջ հետ է եղել, մոտս բրոնխեալ ասթմայի նոպաներ սկսվեցին,, և այլն:

Հոգեմարմնական հիվանդությունները հանդիսանում են գլխավորապես հոգեկան ցնցումների, բացասական հույզերի կուտակումների կամ թաքնված դեպրեսիայի արդյունք: Ի դեպ, սրանց մեխանիզմների գիտական բացահայտումից դեռ շատ առաջ, Հակոբ Պարոնյանը հետաքրքիր ձևով ներկայացրել է նման գանգատների հոգեբանական բնույթը ասելով.,, Թե որ մեկուն սիրտը նեղի ու չկարենա ուզածն ընել, ակռայի ցավ կունենա,,:

Սթրեսի դերը շատ որոշակի է նույնիսկ ամենածանր մարմնական հիվանդությունների առաջացման մեջ, որոնք թվում է, թե ոչ մի աղերս չունեն հոգեբանական գործոնների հետ ( Ի դեպ, նշեմ, որ ֆեյսբուքը հանրային հարթակ է, և ճիշտ չեմ համարում ներկայացնել առանձին կլինիկական կամ դեղաբանական մանրամասներ): Այնուամենայնիվ, ինչպես հիասքանչ փորձերով ապացուցել է սթրեսի ուսմունքի հեղինակ Հանս Սելյեն, գերհուզական սթրեսը ունի երկու ուղղություն - կարող է հիվանդացնել և հավասար չափով կարող է նաև առողջացնել մարդուն: Իմ օրինակով կարող եմ հաստատել սա: Երբ երեխա ժամանակ վախից մարմնիս մոլաքոր ( եղջերացան ) էր դուրս տալիս, տատս ինձ անակնկալի էր բերում, վրաս անսպասելիորեն սառը ջուր ցողելով: Մի քանի րոպեից ցանը վերանում էր: 80-ականների վերջին ինձ մի տատիկ էր դիմել իր 11-ամյա թոռնուհու հիվանդության առիթով: Այդպիսի արտառոց, բնութագրական (կարելի է ասել դասագրքային) դեպք հաճախ չի հանդիպում: Մեծ երկրաշարժից առաջ մոտ 2-3 տարի երեխան տառապել էր արյան ոչ թեթև հիվանդությամբ, որը ժողովրդի մեջ անվանում են սպիտակարյունություն: Երեխան - միշտ գունատ, վտիտ, մաշկի վրա կապտուկներ, արյան սպիտակ գնդիկները 1մմ խորանարդում մի քանի անգամ շատ, կարմիր արյունը - պակաս և այլն, և այլն : Ծնողները էլ ճար ու բժիշկ չեն խնայել երեխայի բուժման համար: Ապարդյուն : Եվ ահա, երկրաշարժի ժամանակ աղջնակը տատի հետ գտնվել է խանութից տունդարձի ճանապարհին, երբ աչքի առաջ շենքը փլուզվել է, դարձել գետնին հավասար : Տատը պատմում էր, որ թոռնուհին մի քանի օր անշարժացել, խորը քուն է մտել: Իսկ արթնանալուց հետո շատ կարճ ժամանակամիջոցում սկսել է արագորեն կազդուրվել: Հետազոտել են - կապտուկներ չունի, արյան պատկերում - լեյկոցիտների քանակը իջել է նորմայի սահմանին, անեմիան վերացել է, իսկ ամիսներ անց երեխան դարձել է պրակտիկորեն առողջ: Ինձ դիմելու պահին երեխան կարմրաթշիկ էր, ակտիվ, նունիսկ տատին մխիթարում էր մեծավարի: Երբ արդեն գնում էին, տատիկը դարձավ ինձ և արցունքների միջից ասաց.,, Այ թե ծնողները իմանային, որ երեխան բուժվել է արդեն,, : Աստծո իմանալիքն է : Այսքանը : 

Շարունակությունը - հաջորդիվ 

Վարդգես Դավթյան