Գերմանիայի իշխանությունները սպառնացել են արգելել թուրք քաղաքական գործիչների մուտքը երկիր
Գերմանիայի կառավարությունը սպառնացել է արգելել թուրք քաղաքական գործիչների մուտքը երկիր:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, այս մասին հայտնել է դաշնային կանցլերի գրասենյակի ղեկավար Պետեր Ալտմայերը:
Նրա խոսքով՝ Գերմանայի իշխանություններն ունեն իրավական գործիքներ այլ պետությունների անդամների մուտքը երկիր արգելելու համար:
Ալտմայերը նշել է, որ իշխանությունները հարկ եղած դեպքում կարող են օգտվել այս իրավունքից:
Աղբյուրը հիշեցնում է, որ անցած շաբաթ Գերմանիայում չեղարկվել են թուրք նախարարների մասնակցությամբ քաղաքական միջոցառումները, որոնց նպատակն էր հանդիպել գերմանաբնակ թուրքերին ու նրանց համոզել Թուրքիայում կայանալիք սահմանադրական բարեփոխումների թեմայով հանրաքվեի ժամանակ «այո» քվեարկել: Արգելքի սահմանումը զգալի լարվածություն է առաջացրել Գերմանիայի և Թուրքիայի հարաբերություններում: Անկարայում արգելքը համեմատել են նացիստների գործողությունների հետ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ