Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Աբու Դաբիից ժամանել են Մոսկվա Պարզաբանում` հանրային տրանսպորտում 13-ամյա երեխայի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ ՄԱԿ-ում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակը Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստ (տեսանյութ) Կոմիտաս պարկ բնակելի համալիրի գազիֆիկացման հարցին լուծում է տրվել Քրեական ոստիկանները հայտնաբերել են 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր (տեսանյութ) ՄԻՊ-ը պետք է լինի սկզբունքային և համարձակ Օգտվե՛ք Road Control հավելվածից և նպաստե՛ք ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանը Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին Սպասվում է առանց տեղումների եղանակ

Մասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտելՍթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Աբու Դաբիից ժամանել են ՄոսկվաՊարզաբանում` հանրային տրանսպորտում 13-ամյա երեխայի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալՄԱԿ-ում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակըՓակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհըՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստ (տեսանյութ)Կոմիտաս պարկ բնակելի համալիրի գազիֆիկացման հարցին լուծում է տրվելՔրեական ոստիկանները հայտնաբերել են 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր (տեսանյութ)ՄԻՊ-ը պետք է լինի սկզբունքային և համարձակՕգտվե՛ք Road Control հավելվածից և նպաստե՛ք ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանըԺաննա Անդրեասյանն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ ԿոպիրկինինՍպասվում է առանց տեղումների եղանակԿիլիան Մբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի դեմ հանդիպումըԻսպանիայում տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են համընդհանուր գործադուլինՀայաստան-ԵՄ. թվային հեռահաղորդակցության ուղղությամբ համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություններՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՎարչապետը ժամանել է ԴուբլինՀհեռախոսազրույցը կայացել է, սակայն բացարձակապես բարդ չի եղելՏեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստըՀՖՖ-ն արձագանքել է մարզադաշտում թուրք աշխատակիցների ներկայության մասին լուրերինՕՌԱՆԺ ՕԻԼ ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է թերլիցքավորման դեպքԴավիթ Խուդաթյանն այցելել է Տավուշի մարզԺաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալըՔոլեջների մանկավարժական աշխատողների վերապատրաստում՝ ատեստավորմանն ընդառաջՎարչապետը Դուբլինում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովինՎահագն Խաչատուրյանը ստորագրել է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ օրենքըՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԵրբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենիՆախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցերԻնչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույցՌումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրելCybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվիԱշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգԷբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարըՄենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերումՔննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերԻնչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելըՊոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինՄարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբԴիմակայելու արվեստՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում էՀարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն էԱպօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնումՊենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումըՆիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունիցՀամայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից ենԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծըՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով
Աշխարհ

Թուրքիայի հետ վեճը ընտրությունների նախօրեին Նիդեռլանդներում ազգայնականություն է բորբոքում

Մոտ 13 մլն հոլանդացիներ մարտի 15-ին քվեարկելու են ընտրությունների ժամանակ, որը դիտարկվելու է որպես հակամիգրացիոն թեստ, նաեւ ցույց է տալու ընտրողների վերաբերմունքը եվրոպական իսթեբլիշմենթին։ Այս պայմաններում Թուրքիայի հետ կատաղի վեճը ձեռնտու է ուլտրաաջերին, գրում է Reuters–ը։

Անկարան դադարեցրել է Ամստերդամի հետ հարաբերությունները, լինելով ՆԱՏՕ-ում նրա գործընկերը, իսկ պատճառն այն էր, որ Նիդեռլանդների իշխանությունները Թուրքիայի նախարարներին թույլ չեն տվել իրենց երկրում հանրահավաքներ անցկացնել ու տեղաբնակ թուրքերին քարոզել Թուրքիայում ծրագրվող սահմանադրական բարեփոխումները, որոնցով ընդլայնվելու են նախագահ Էրդողանի լիազորությունները։

Նիդեռլանդների Ազատության կուսակցության առաջնորդ Գերտ ՎԻլդերսը, որը կողմ է արտահայտվում երկրի ապաիսլամականացմանը, հույս ունի միավորներ հավաքել տեղի ունեցած վեճից ու ավելացնել ընտրություններին հաջողության հասնելու շանսերը։

Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն նույնպես իրատեսական է անվանել Վիլդերսի մուտքը խորհրդարան։

Վիլդերսը կառավարություն ձեւավորելու շանսեր չունի, իսկ մյուս քաղաքական ուժերը բացառել են Ազատության կուսակցության հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը, համարելով այն ռասիստական։ Սակայն եթե այդ կուսակցությունը հաջողություն ունենա ընտրություններում, Եվրոպայում ամեն դեպքում հարվածային ալիք կսկսվի։

Հոլանդական ընտրությունները այս տարվա երեք խոշոր փորձություններից մեկն են։ Ապրիլին Ֆրանսիայի նախագահական ընտրություններն են, իսկ սեպտեմբերին խորհրդարանական ընտրություններ են Գերմանիայում։

ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ու ընլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը Թուրքիային կոչ են արել զերծ մնալ «ավելորդ հայտարարություններից» կոնֆլիկտը չբորբոքելու համար։

Ֆրանսիայում հակաիսլամական ու մեկուսացման հռետորաբանության հաշվին միավորներ է հավաքում Ազգային ճակատի առաջնորդ Մարին Լը Պենը, իսկ գերմանացիների շրջանում պոպուլյար է դառնում «Այլընտրանք Գերմանիայի համար» եվրոսկեպտիկների կուսակցությունը, որը հավանաբար կմտնի դաշնային խորհրդարան։

Բրեքսիթից ու ԱՄՆ-ում եվրոսկեպտիկ Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո Եվրոպային սպասում է իսթեբլիշմենթի դեմ տրամադրությունների նոր ալիք, որը կարող է սպառնալ Եվրոպայի գոյատեւմանը։

Հոլանդիայի վարչապետ Ռյուտեն կոշտ դիրքորոշում է զբաղեցրել Անկարայի հետ վեճում, ու ինչպես հարցումն է ցույց տալիս, հոլանդացիների 86 տոկոսը աջակցում է նրան։ Շատերը համարում են, որ Ռյուտեն այդ քայլով փորձել է նախաձեռնությունը խլել ուլտրաաջերից։ Պահպանողական Ռյուտեն կոչ է արել ընտրողներին ոչ ասել Վիլդերսին։ «Նման բան արդեն եղել է Բրիտանիայում, նման բան եղել է ԱՄՆ-ում Թրամփի դեպքում, երբ նախորդ օրը ոչ ոք չէր հավատում , որ դա հնարավոր է։ Շատ մեծ են շանսերը ,որ մարտի 16-ին մենք նույնպես կարթնանանք ու կհայտնաբերենք , որ Վիլդերսի կուսակցությունը մեծամասնություն է ստացել»,- ասել է վարչապետը։

Լեհդենյան համալսարանի պրոֆեսոր Յաապ վան Հոլսթեյնի կարծիքով վերջին իրադարձությունների համատեքստում Վիլդերսի հաղթանակի հնարավորությունն իրատեսական է։

«Ներգաղթը ու ինտեգրումը ու Թուրքիայի հետ Հոլանդիայի հարաբերությունները ուշադրության կենտրոնում են, ու Վիլդերսը կարող է դիտարկվել որպես խնդրի լուծում»,- ասել է պրոֆեսորը, հավելելով , որ ընտրողներից շատերը կարող են հենց քվեարկության օրը կողմնորոշվել։

NEWS.am