ԳՖՀ ԱԳՆ. Գերմանիան հետաքրքրված է Բելոռուսի եւ Եվրոպայի մերձեցմամբ
Գերմանիան ուզում է արագացնել Բելոռուսի մերձեցման գործընթացը Եվրամիության հետ։ Այս մասին հաղորդել է ԳՖՀ ԱԳՆ–ի եվրոպական հարցերով պետնախարար Միխայել Ռոթը՝ ամփոփելով Բելոռուսի ԱԳՆ ղեկավար Վլադիմիր Մակեյի հետ հանդիպման արդյունքները,– հաղորդում է «Интерфакс»-ը։
«Բելոռուսը եվրոպական երկիր է եւ պատկանում է Եվրոպային։ Իմ երկիրը շահագրգռված է, որ տեղի ունենա Գերմանիայի եւ Եվրամիության մերձեցում մի կողմից եւ Բելոռուսի հետ՝ մյուս կողմից։ Մենք ուզում ենք դա արագացնել»,– ասել է Ռոթը։
Նա նաեւ ընդգծել է, որ վերջին տարիներին Բելոռուսի եւ ԵՄ հարաբերություններում տեղի է ունեցել նահանջ՝ պատժամիջոցների քաղաքականությունից դեպի համագործակցությանը կողմնորոշված քաղաքականություն։
Մակեյը իր հերթին նշել է, որ Բելոռուսը դիտարկում է Գերմանիային որպես եվրոպական տարածաշրջանում առանցքային գործընկեր։
«Մենք հասկանում ենք, որ Բելոռուսը առաջին տեղերում չէ Գերմանիայի շահերի տեսանկյունից, սակայն դրա հետ մեկտեղ վստահ ենք, որ մեր երկրները կապող շատ բաներ կան»,– ասել է Բելոռուսի ԱԳՆ ղեկավարը։
Հանդիպման ընթացքում դիվանագետները նաեւ փոխադարձ ուղերձներ են հղել միմյանց՝ Բելոռուսի եւ Գերմանիայի դիվանագիտական հարաբերությունների 25 ամյակի կապակցությամբ։
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ