ՌԴ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունները վերադարձել են նախկին մակարդակին և ոչ միայն. ՌԴ-ում Թուրքիայի դեսպան
Թուրքիան և Ռուսաստանը ոչ միայն կարողացել են հասնել հարաբերությունների մինչճգնաժամային մակարդակին, այլև հաջողացրել են նոր նպատակներ սահմանել դրանց զարգացման համար, այս մասին հայտարարել է Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Հուսեյն Դիրիօզը, գրում է РИА Новости գործակալությունը:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև վերջին հանդիպումը տեղի է ունեցել մարտի 10-ին՝ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում:
Դիրիօզը նշել է, որ Թուրքիան և Ռուսաստանն այլևս անցյալում են թողել «հարաբերությունների կարգավորում» հասկացությունը, ինչն ըստ դեսպանի՝ ամենակարևորն է:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել էին թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Դրանից հետո Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել է ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։ Սակայն 2016-ի ամռան սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել ռուսական իշխանություններից կատարվածի համար, ինչին հաջորդել են երկու երկրների հարաբերությունների վերականգնման աշխատանքները։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ