Օբաման օգնել է Գոհաբանության օրվա ընթրիք պատրաստել կարիքավորների համար (լուսանկարներ, տեսանյութեր)
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբաման այցելել է սովի դեմ պայքարող Չիկագոյի Սննդի բանկ (Greater Chicago Food Depository), որտեղ օգնել է Գոհաբանության օրվան ընդառաջ տոնական ուտեստներ պատրաստել կարիքավորների համար:
Ինչպես նշում է Daily Mail-ը, ԱՄՆ պատմության մեջ առաջին սևամորթ նախագահի մասնակցությամբ ուշագրավ տեսանյութը հրապարակվել է The Obama Foundation հիմնադրամի թվիթերյան էջում՝ կարիքավորներին օգնելու կոչով:
Օբաման կոչ է արել բոլոր սրտացավ մարդկանց Գոհաբանության տոնին ընդառաջ բարի գործ անել ու օգնել նրանց, ովքեր հնարավորություն չունեն տոնական սեղանի շուրջ նստել:
Աղբյուրը մանրամասնում է, որ 2017թ. ԱՄՆ-ում արձանագրվել է սննդի համար բավարար գումար չունեցող ընտանիքների թվի աճ: Վիճակագրական տվյալները փաստում են, որ բավականաչափ սնունդ գնելու խնդիրն առավել սուր է Միսիսիպի նահանգում, որտեղ յուրաքանչյուր 5 ընտանիքից մեկը բախվում է այդ խնդրին:


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է