Ս. Օհանյան. Չի՛ կարելի ընտրություններն իջեցնել բակի ասֆալտի մակարդակի (Տեսանյութ)
Սիրելի՛ հայրենակիցներ
Ինձ չափազանց մտահոգում է մեր քաղաքական դաշտի, քաղաքական բանավեճի որակը։
Այս ընտրությունները ամենակարևորն են մեր պետության համար։ Սակայն ժողովրդի մեծամասնությունը դա դեռևս չի գիտակցում․ ճնշող մեծամասնությունը չգիտի, որ նախագահական ընտրություններ այլևս չեն լինելու։
Չի՛ կարելի նման ընտրություններն իջեցնել բակի ասֆալտի, թաղի լավ տղու, ծանոթ-բարեկամի մակարդակի։
Մեր երկիրը կանգնած է չափազանց բարդ մարտահրավերների առաջ՝ ռազմական ագրեսիայի վտանգ, տարածաշրջանային լարվածություն, տարածաշրջանային բարդ գործընթացներ, տնտեսության խորը անկման միտումներ և այլն։
Ես կոչ եմ անում մեր ժողովրդին զգոն և վճռական լինելու։
Ժողովուրդը պետք է ստիպի, որ քաղաքական, իշխանական վերանախավերը համարժեք քայլեր ձեռնարկեն գոյություն ունեցող մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ։
Ես մերժում եմ և չափազանց վտանգավոր եմ համարում, այսպես կոչված, «ջայլամի» քաղաքականութունը, որ վարում է հայաստանյան վերնախավը։ Չխոսել սուր մարտահրավերների մասին՝ չի նշանակում, թե այդ մարտահրավերները չկան։
Վերջին ժամանակաշրջանում բոլորս ականատես ենք լինում՝ ինչպես են մեր հարևանները՝ Թուրքիան և Ադրբեջանը, ընդարձակում իրենց ռազմական, տնտեսական հնարավորությունները, ազդեցության ոլորտները և հզոր գերտերությունների հետ համագործակցության նոր ֆորմատներ են փորձում ձևավորել։
Ես ուղղակի ապշում եմ. Հայաստանյան վերնախավը՝ մեր իշխանությունը, լռում է այնպես, կարծես Հայաստանը չի գտնվում այս տարածաշրջանում, և դա, ինչ-որ չափով, նաև Հայաստանին չի վերաբերում։
Իշխանության անգործության, իշխանության՝ իր անելիքը չիմանալու «գինը», ի վերջո, վճարելու է մեր ժողովուրդը։
Այդ պատճառով ես սթափության կոչ եմ անում բոլո՛ր գործիչներին և հատկապես՝ ժողովրդին։
Ես կոչ եմ անում բոլոր ազդեցիկ քաղաքական ուժերի ղեկավարներին՝ բաց երկխոսության, բաց քննարկման այս թեմաների վերաբերյալ։ Չի՛ կարելի քաղաքական իշխանություն ձևավորելիս կենտրոնանալ միայն կենցաղային խնդիրների շուրջ։
Միևնույն է՝ իրական կյանքը, վաղ թե ուշ, մեզ ստիպելու է ուղիղ նայել բոլոր մարտահրավերների աչքերին, իսկ ես գիտեմ, որ լուրջ վտանգները, լուրջ սպառնալիքները հաղթահարում են միայն ուղիղ դրանց աչքերի մեջ նայելով և ճշմարիտ ուղիներ գտնելով։ Եվ համոզված եմ` այդպիսի ծրագրեր կարող է իրականցնել միայն ժողովրդի կողմից ճշմարտապես ընտրված և նրա վստահությունը անվերապահորեն վայելող իշխանությունը։
Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան էջից

















































Դուք ընդամենը «զապորոժեց» վարող եք. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ին
Այդ քայքայված բանակով այսօրվա իշխանությունը ամեն օր էլ ավելի քայքայելով նոր խնդիրներ է կատարում (տեսանյութ)
«Ինձ համար պաշտոնները կարևոր չեն. կարևոր է ծառայելը հայրենիքին»
«Պատասխան» հաղորդաշարի հյուրը Սեյրան Օհանյանն է
«EADaily»–ի հարցազրույցը Սեյրան Օհանյանի հետ
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը