Արփինե Հովհաննիսյան. «Վարչապետը տվեց կանխատեսելի պատասխան»
Այսպիսով` վարչապետը տվեց կանխատեսելի պատասխան, որ չկա տրանսֆերտների հարկման վերաբերյալ որեւէ նախագիծ կամ հայեցակարգ։ Ընդամենը քննարկվել է համընդհանուր հայտարարագրման համակարգը, եւ այն բնավ չի նշանակում, որ հայտարարագիր ներկայացնողները պետք է հավելյալ հարկվեն։
Այսինքն` վարչապետը, մի կողմից պնդում է, որ հայտարարագրման համակարգը չի նշանակում հավելյալ հարկում, այնուհետ հակասում է ինքն իրեն՝ ասելով, որ թե ինչ է նշանակում համընդհանուր հայտարարագրում դեռ ոչ մեկ չգիտի, գաղափարի վերաբերյալ նույնիսկ թղթի վրա մի տող գրած չէ։
Ու այստեղ հարց է առաջանում, բա ի՞նչ էր այդքան երկար պատմում ՊԵԿ նախագահը հայտարարագրման մոդելների եւ առանձնահատկությունների մասին, եթե դուք այդտեղ` կառավարությունում, անգամ ընդհանուր պատկերացում չունեք դրա մասին։
Հ.Գ.1 Վերադառնամ իմ` երեկ հնչեցված թեզին. Նիկոլ Փաշինյանը հերքեց բոլորին, որովհետեւ ընդունված չէ նախընտրական շրջանում խոսել հարկերի ավելացման մասին։ ՊԵԿ նախագահը կանոնից շեղում էր թույլ տվել` ազնվորեն ասելով իրենց նպատակների մասին:
Հ.Գ.2 Պնդում եմ, որ նման գաղափար քննարկվում է կառավարությունում ։ Պեկի հաղորդագրությունը տեսել եք չէ՞
ռեզիդենտների եկամուտների հարկման ընդհանուր սկզբունքներին հղում անելը վերաբերում էր նրան, որ բոլոր նրանք, ովքեր 183 օրից պակաս են աշխատում արտերկրում (ռեզիդենտներ) կհարկվեն այստեղ, եթե 23%-ի կանոնը ընդունվի: Այ թե ինչպես հաշվարկել արտերկրում աշխատողի եկամուտը, տեսնել այնտեղ վճարվող կամ չվճարվող հարկերը սա է խնդիրը: Այ որ հայտարարագրումը միանգամայն բարի նպատակներով ընդունեն, այս ամենը կտեսնեն, հետո էլ կորոշեն ու կհարկեն: Կամ ինչպես իրենք են ասում ժողովուրդը կորոշի ու կհարկվի:
Սա էր այն <շան գլուխը>, որը խոստացել էի պարզաբանել երեկ։ Ժողովուրդ ջան հավատացեք Նիկոլ Փաշինյանին, քանի դեռ ինքը հակառակը չի ապացուցել, իսկ որ շուտով լայվ խոսելը միայն իր արտոնությունը համարող վարչապետը կապացուցի, կասկած չունեմ։
Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը