Հրեաները ծեծել են բորտուղեկցորդուն և վայրէջք պահանջել՝ հանուն Շաբաթի պահպանման
Իսրայելցի ուլտրաուղղափառ հրեաները հարձակվել են «Էլ Ալ» ընկերության ինքնաթիռի բորտուղեկցորդուհու վրա: Նրանք պահանջել են ինքնաթիռի վայրէջքը, որպեսզի Շաբաթը չխախտվի: Այս մասին Facebook-ում գրում է ուղևորներից մեկը՝ Ռոնի Մեյթայլը, հայտնում է lenta.ru-ն։
Աղջիկը նշել է, որ նոյեմբերի 16-ին «Բոինգ 787»-ը Նյու Յորքից Թել Ավիվ էր թռչում, սակայն ձնամրրիկի պատճառով երկու ժամ ուշ է դուրս եկել ԱՄՆ-ից: Ինքնաթիռում 70 ուղղափառ հրեաներ կային: Նրանք խնդրել են ինքնաթիռից դուրս գալ թռիչքից առաջ, քանի որ հասկացել են, որ չեն հասցնի Շաբաթին, բայց անձնակազմը խոստացել է ժամանել ըստ ժամանակացույցի և համոզել հրեաներին՝ մնալ: Երբ պարզ է դարձել հավատացյալներին, որ ուշացումը անխուսափելի է, նրանք հարձակվել են բորտուղեկցորդուհու վրա:
«Վեց ժամ տևած թռիչքից հետո լսեցի աղմուկ և տեսա լացող բորտուղեկցորդուհուն: Հրեաները ծեծել էին նրան և սպառնացել, որ օդաչուների խցիկի դուռը կկոտրեն… Եվ այս ամենը, որպեսզի չխախտեն Շաբաթը: (…) Թվում է՝ Շաբաթը պահելու պատվիրանը ավելի կարևոր է, քան մերձավորի հանդեպ սերը »,- գրում է Մեյթայլը:
Արդյունքում ինքնաթիռը Աթենքում վայրէջք է կատարել մինչև Շաբաթը սկսվելը: Հավատարիմ հավատացյալները մնացել են Հունաստանում, մյուս ուղևորները մեկ այլ ավիաընկերության չվերթով մեկնել են Իսրայել:


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է