Սիցիլիացին անօթեւանին այրել է կնոջը խանդելու պատճառով
Իտալացի Ջուզեպե Պեկորարոն, ում մեղադրում են անօթեւան մարդուն այրելու մեջ, խոստովանել է, որ սպանությունը կատարել է խանդի պատճառով, փոխանցում է BBC-ն:
Պեկորարոն դատարանում խոստովանել է, որ Մարչելո Չիմինոյի վրա բենզին է լցրել եւ նրան այրել ապաստարանի մուտքի մոտ:
Բենզալցակայանում աշխատող Պեկորարոն կարծում է, որ անտուն տղամարդն իր կնոջը հետապնդել է: Տեսահսկման սարքն արձանագրել է, թե ինչպես է Պեկորարոն դույլով բենզինը լցրել փողոցում քնած Չիմինոյի վրա: Հարեւանները հայտնել են, որ լսել են սարսռացնող աղաղակներ: Չիմինոն մահացել է մինչեւ շտապ օգնության գալը: Պեկորարոն կալանավորվել է շաբաթ օրը՝ հանցագործությունը կատարելուց մեկ օր չանցած:
Պալերմոյի քաղաքապետ Լեոլուկա Օրլանդոն սպանությունը վայրագության դրսեւորում է անվանել եւ հայտարարել է, որ քաղաքապետարանի դրոշը կիջեցվի որպես սգո նշան:
Պեկորարոյին սպանության մեղադրանք է առաջադրվել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ