Համացանցում է հայտնվել Քեյթ Միդլթոնի և արքայազն Ուիլյամի 6 ամսական որդու՝ Լուիի նոր լուսանկարը (լուսանկար)
Օրերս Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզի 70-ամյակին նվիրված փաստագրական ֆիլմում ցուցադրվել է Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի և նրա 6 ամսական որդու հուզիչ լուսանկարը, գրում է woman.ru-ն:
Քեյթ Միդլթոնի և արքայազն Ուիլյամի երրորդ զավակը ծնվել է այս տարվա ապրիլի 23-ին: Մինչ այժմ հանրությունը երեխային տեսել էր միայն վերջինիս մկրտության արարողության լուսանկարներում:
Բրիտանական BBC հեռուստաալիքով հեռարձակված «Արքայազն, որդի և թագաժառանգ. Չարլզը 70 տարեկան է» վերնագրով փաստագրական ֆիլմում ցուցադրվել է փոքրիկ Լուիի նոր լուսանկարը՝ մոր՝ դքսուհի Քեյթ Միդլթոնի գրկում: Լուսանկարում փոքրիկը ձեռքը պարզել է իր պապիկին, իսկ պապիկը ժպիտով նայում է թոռանը:
Ժամեր անց լուսանկարը հայտնվել է բրիտանական թերթերի էջերին, իսկ համացանցի օգտատերերը սկսել են կռահել, թե ծնողներից ում է նման փոքրիկ Լուին:
Հիշեցնենք, որ արքայազն Չարլզը երեք թոռ ունի՝ 5-ամյա արքայազն Ջորջը, 3-ամյա արքայադուստր Շառլոթն և 6 ամսական Լուին: Շուտով Մեծ Բրիտանիայի թագաժառանգը չորրորդ անգամ պապիկ կդառնա. գարնանը կծնվի արքայազն Հարիի ու Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի առաջնեկը:



















































Արքայազն Չարլզը դադարել է ֆինանսավորել Հարիին ու Մեգան Մարքլին
Բրիտանական թագավորական ընտանիքի կայքից ջնջվել են Մեգան Մարքլի, արքայազններ Հայրիի եւ Էնդրյուի հաշիվները
Բացահայտվել է, թե ով է արքայական ընտանիքի ամենագեղեցիկ կինը
Հարին և Մեգանը վերադառնում են Մեծ Բրիտանիա
Արքայազն Ֆիլիպը կորոնավիրուսի պատճառով ծննդյան 99-ամյակին խուսափել է մեծ խնջույքից, հրավառությունից
«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը