Նիկոլ Փաշինյանը կե՞ղծ ընդդիմություն է եղել
Երեկ Ղազախստանի հայ համայնքի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքիր հայտարարություն է արել: Նա նշել է, թե 1998 թվականից հետո իրական ընդդիմություն չի եղել: «Հայաստանում երկար ժամանակ չկար ժողովրդի մանդատն ունեցող իշխանություն եւ ընդդիմություն, դրա համար Հայաստանում ժողովուրդը ոչ մեկին չէր հավատում: Մենք արհեստական ընդդիմություն չենք ստեղծելու, որովհետեւ ընդդիմությունը պետք է ինքն իրեն ստեղծի», – նշել էր Փաշինյանը:
Եթե ակնհայտ է` 1998թ. ի վեր ժողովրդի մանդատը վայելող իշխանություն չենք ունեցել, ապա առնվազն տարակուսելի է ընդդիմության հասցեին նրա գնահատականները. ստացվում է` 1998թ. ի վեր ՀՀ-ում լեգիտիմ ընդդիմություն էլ չենք ունեցել: Ու սա այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը շատ երկար ժամանակ քաղաքական գործունեություն ծավալել է ընդդիմադիր դաշտում` որպես «Այլընտրանք» նախաձեռնության անդամ, 2008թ. համաժողովրդական շարժման, ՀԱԿ առանցքային դեմքերից մեկը, հետո արդեն ՔՊ հիմնադիր, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար: Այդ առումով նրա որակումները տարակուսելի են:
«Ժողովուրդ» օրաթերթն այս կապակցությամբ մեկնաբանությունների համար դիմեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, ՔՊ-ական Հովիկ Աղազարյանին, որն էլ ասաց. «Այստեղ այն իմաստով է, որ ընդհանրապես ընտրությունները լեգիտիմ չեն եղել, եւ դրա մեջ մի քիչ էլ հարցական է եղել ընդդիմության հարցը: Իմ կարծիքով` այդ իմաստով է ասվել»:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև