Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

ՊԵԿ-ը գործարարին խոչընդոտում է արտահանման հարցում

aravot.am-ը գրում է. Գործարարը կասկածում է, որ ՊԵԿ-ն ինչ-որ մեկի մենաշնորհի համար արգելում է իր արտահանումը Կառավարության տնտեսական բլոկի պատասխանատուները գրեթե ամեն օր հայտարարում են` բիզնեսի համար խոչընդոտները վերացել են: Կոչ են անում ներդրումներ անել, բիզնես-գործունեություն ծավալել` վստահեցնելով, որ կառավարությունը կանգնած է գործարարի մեջքին: Դրսից էլ ներդրողներ են հրավիրում:

Բիզնես մթնոլորտը մեր երկրում իսկապես փոխվել է, այս մասին ուրախությամբ նշում են շատ գործարարներ, սակայն կառույցներ կան, որոնք ոչ թե օգնում են, այլ խոչընդոտում:

Ներկայացնում ենք գործարար, «Օբսիդիան ընդ Օնիքս ՍՊԸ»-ի հիմնադիր Ժորա Մալոյանի եւ նրա որդու` Արման Մալոյանի դիմումը` ուղղված ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանին, վարչապետի՝ կոռուպցիայի հարցերով օգնական Ա. Մկրտչյանին, ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանին:

««Օբսիդիան ընդ Օնիքս ՍՊԸ»-ն առեւտրային իրավաբանական անձ է, որն իրականացնում է ՀՀ տնտեսության զարգացման համար կենսական նշանակություն ունեցող գործունեություն։ 2014 թվականի մայիսի 7-ին «Օբսիդիան ընդ Օնիքս» ընկերությունը ձեռք է բերել Արագածավանի գյուղապետարանին պատկանող հողատարածքների վրա առկա հանքաթափոններ՝ 800 մ3 աղբ, որոնց մեջ առկա էին նաեւ օբսիդիան գլաքարեր եւ քարակտորներ։

Այդ աղբը խանգարում էր ոռոգման ջրերի մատակարարմանը հողատարածքներում: Կազմելով համապատասխան պայմանագիր գյուղապետարանի հետ՝ մեր ծախսերով հեռացրել ենք աղբն այդ տարածքներից եւ այն տեղափոխել Մասիսի Հովտաշատ գյուղ՝ մեր կողմից վարձակալած տարածք։ Վերը նշված աղբը մշակել ենք՝ հանելով դրանցից օբսիդիան մանր քարակտորները, դրանք ներկայացրել ենք Էջմիածնի հարկային տեսչությանը, որից հետո հարկային տեսուչը գրանցել է մեր մնացորդային հաշվին։

Այդ մասով նաեւ ընկերությունում կատարվել են համապատասխան գրանցումներ։ Դրանից հետո 2 անգամ մեր կողմից կատարվել է արտահանում Չինաստան, որն էլ կատարվել է օրենքով սահմանված կարգով՝ պետությանը վճարելով 32% արտահանման հետ կապված տուրքեր եւ հարկեր։ Բացի այդ, 2016֊2017թթ. մենք նորից դիմել ենք Արարատյան մաքսատուն, որպեսզի շարունակենք մեր գործունեությունը, սակայն մեզ պատասխանել են, որ դա հնարավոր չէ, քանի որ արդեն մենաշնորհ է։ Այդ ժամանակ մենք արդեն իսկ ծախսել էինք շատ գումարներ՝ գրավադնելով մեր բնակարանը։

Ստանալով այդ մերժումը՝ դադարեցրել ենք գործունեությունը, կորցնելով մեր բնակարանը՝ մինչ այժմ ապրում ենք վարձով։ Թավշյա հեղափոխությունից հետո, իմանալով, որ այլեւս մենաշնորհներ չկան, փորձեցինք եւս մեկ անգամ դիմել Արարատյան մաքսատան արտահանման բաժին մեր մնացորդը Եվրոպա արտահանելու նպատակով։

Ստանալով բոլոր մարմիններից դրական պատասխան՝ կնքեցինք պայմանագիր ավստրիական ընկերության հետ։ Այդ ժամանակ ավստրիական ընկերության 2 աշխատակից ժամանեցին Հայաստան եւ, տեսնելով մանրաքարերը, տվեցին իրենց համաձայնությունը փոխադարձ գործունեություն ծավալելու համար։ Դրանից հետո կնքվեց պայմանագիրը, եւ մեր ընկերության հաշվեհամարին փոխանցվեց 15.000 ԱՄՆ դոլար: Համապատասխան գումարը փոխանցելուց հետո մեր ընկերությունը կատարեց իր պարտավորությունը, մասնավորապես պատվիրեցինք կոնտեյներ, բեռը բեռնել ենք բեռնատար, որից հետո կշռվել եւ ուղարկվել է «Ապավեն» ընկերության պահեստ։

Այդ ամենի համար կատարել ենք խոշոր չափի ծախս։ Դրանից հետո կատարվել է հաջորդական աշխատանքը՝ կապված մաքսատան փաստաթղթերի ձեւակերպման հետ։ Բացի այդ, համապատասխան աշխատակիցների հրահանգով մեր միջնորդությամբ ավստրիական ընկերությունը իրենց էլ.հասցեին է ուղարկել մեր միջեւ կնքված պայմանագրի օրինակը։ Բացի այդ, Արարատյան մաքսատան անունով գրված մեր դիմումից հետո պետը թույլ է տվել մեզ շարունակել մեր գործունեությունը, մասնավորապես` քարակտորները արտահանելու համար։

Ըստ կարգի՝ մաքսային մարմնի զննման բաժնի աշխատակիցը զննել, նկարել, այնուհետեւ կապարակնքել է կոնտեյները եւ կազմել է արձանագրություն։ Դրանից հետո առկա կարմիր ուղի ընդգծելու համար զննիչը գրեց ակտ, սակայն կարմիրը չփոխարինվեց կանաչով։ Այնուհետեւ մեզ վերադարձրին բոլոր փաստաթղթերը եւ ուղարկեցին ՊԵԿ մաքսային ծառայություն՝ Կարեն Բաբայանի մոտ։ Հանդիպելով վերջինիս, ներկայացնելով խնդիրը եւ պահանջելով արգելքի պատճառը՝ վերջինս հայտնեց, որ ինքը կզեկուցի իր վերադասին, որից հետո կտա հստակ պատասխան։

Հանդիպումից անցնելով 4-5 օր՝ տեղեկացել եմ, որ մեր փաթեթներն ուղարկվել են ՊԵԿ-ի իրավաբանական վարչություն, որից բանավոր կերպով ստացել եմ պատասխան, որ իրավաբանական վարչությունից ստացվել է մեր հարցման պատասխանը դրական` ենթակա է արտահանման։

Սույն թվականի հոկտեմբերի 18֊ին իմ հեռախոսահամարից զանգահարել եմ Կ. Բաբայանին՝ ընթացքի մասին տեղեկություն ստանալու համար, սակայն զանգիս պատասխանել է նրա աշխատակիցներից մեկը եւ հայտնել է, որ արտահանումն արգելվում է։ Դրանից հետո ես կրկին զանգահարել եմ Կ. Բաբայանին՝ 060.544353 հեռախոսահամարով, որին պատասխանելով՝ վերջինս հայտնել է, որ իր մոտ առկա է իրավաբանական վարչության կողմից տրված դրական պատասխանը, այն է՝ արտահանման թույլտվությունը:

Այնուհետեւ երեք օր անց Կարեն Բաբայանը մեզանից պահանջել է ապրանքի ձեռք բերման պայմանագրի բնօրինակը՝ պատճառաբանելով, որ պետք է ուղարկի ՀՀ գլխավոր դատախազություն։ Տվեցինք պայմանագրի պատճենահանված օրինակը։ Իհարկե, նա մեզ չասաց, թե ինչու է ուղարկել մեր գործը գլխավոր դատախազություն, սակայն տվեց գրության համար, որով պետք է ճշտեինք, թե ինչ խնդիր է առկա։ Զ

անգահարել ենք 010 511624 համարով, մեզ պատասխանել են, որ մեր գործը պետական շահերի պաշտպանության վարչությունում է: Զանգահարել եմ այդ հեռախոսահամարով, մեզ պատասխանել է դատախազ Կարապետ Հակոբյանը, վերջինս ճշմարտացիորեն բացատրեց, որ մաքսազերծման խնդիրն իրենց տիրույթում չէ, որ ՊԵԿ-ից գրություն են ստացել եւ ընդամենն այդ գրությանը պետք է պատասխանեն։

Փաստորեն Կարեն Բաբայանը անհասկանալի դրդապատճառներով ստեղծում է բոլոր պայմանները, որպեսզի ընկերության արտահանման գործունեությունն ամբողջությամբ կազմալուծի։

Համաձայն ՀՀ վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին օրենքի 10-րդ հոդվածի՝ վարչական մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ անձի ներկայացրած տվյալները, տեղեկությունները համարվում են հավաստի բոլոր դեպքերում, քանի դեռ վարչական մարմինը հակառակը չի ապացուցել։ Մաքսային մարմնի կողմից որեւէ կերպ չեն ներկայացվել փաստեր, փաստարկներ, իրավական նորմերով պայմանավորված արգելքներ առ այն, որ ընկերությունն իրավունք չունի արտահանելու օբսիդիանը։

Խոսքը վերաբերում է հատկապես մաքսային մարմնի պաշտոնատար անձ Կարեն Բաբայանին, որը դրսեւորել է ակնհայտ կամայականություն ընկերության նկատմամբ։ Ընկերությունը սկսել է կրել վնասներ, որոնց հատուցման ողջ պարտավորությունը դրված է օրենքով Հայաստանի Հանրապետության վրա։

Հարգելի պարոն Մկրտչյան, ՀՀ նոր իշխանությունները որդեգրել են օրինականության հաստատման գործընթաց եւ ազատության հաստատում տնտեսական հարաբերություններում, սակայն ընկերությունը հայտնվել է բավականին ծանր կացության մեջ մաքսային ծառայության աշխատակից Կարեն Բաբայանի գործունեության հետեւանքով, որի կապակցությամբ խնդրում եմ Ձեր օպերատիվ միջամտությունը արտահանման խոչընդոտը վերացնելու համար, միեւնույն ժամանակ կանխել ընկերությանը եւ Հայաստանի Հանրապետությանը հասցվելիք վնասները, որոնց վերջնական հատուցողը Հայաստանի Հանրապետությունն է։

Հարգելի պարոն Անանյան, տպավորություն է ստեղծվում որ ՀՀ ՊԵԿ-ն աշխատում է հին մեթոդով եւ բավականին լուրջ խնդիր է օրինական ընթացակարգերով աշխատանքներ իրականացնել Ձեր կողմից ղեկավարվող գերատեսչության հետ։

Խնդրում եմ անհապաղ կարգադրել մաքսային ծառայության աշխատակից Կարեն Բաբայանին, որպեսզի վերջինս թույլատրի ընկերությանը կատարելու արտահանման գործարքը։

Հարգելի պարոն Դավթյան, խնդրում եմ հանձնարարել համապատասխան ստորաբաժանմանը Հայաստանի Հանրապետության պետական շահերից ելնելով ուսումնասիրել եւ համապատասխան իրավական գնահատական տալ ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության աշխատակից Կարեն Բաբայանի գործողություններին»։

Պատրաստ ենք լսել նաեւ ՊԵԿ-ի պարզաբանումը:

aravot.am