Ու լիքը մարդ, չնայած այս ճորտական շահագործմանը, ձգտում է աշխատանք ճարել
Նիկոլը, որպես վարչապետ իրավունք չունի նման մակերեսային դատողություններ անել սոցիալական հիմնախնդիրների մասին։ Սոցիալական խնդիրը շատ խորը ու բազմաշերտ խնդիր է ու պոպուլիստական դատողությունների մակարդակում դրանք հնարավոր չէ լուծել։
Այդ պրոբլեմի պատճառներից մեկը շահագործման ամենուր տարածված պրակտիկան է ու աշխատավորների անպաշտպան վիճակը։ Երկրում առկա է աշխատող աղքատների հսկայական բանակ, ովքեր աշխատում են օրական 10-14 ժամ ու ստանում 100000֊120000 դրամ աշխատավարձ։
Ու լիքը մարդ, չնայած այս ճորտական շահագործմանը, ձգտում է աշխատանք ճարել։ Պետությունը մատը մատին չի տվել այս խնդիրը լուծելու համար, որովհետև միշտ էլ սպասարկել է հարուստների շահերը։
Նիկոլը ասում է, որ հիմա էլ է այդպես լինելու։ Աղքատության պրոբլեմին ծանոթ հետազոտողները գիտեն, որ բնակչության մի զգալի հատվածի մեջ տարածված է աղքատության մշակույթ կոչվող բարդ պրոբլեմը, ինչի պատճառով շատ աղքատ ընտանիքներ հայտնվել են վերարտադրվող աղքատության փակ շրջափուլի մեջ, որտեղից դուրս գալը առանց պետական լուրջ քաղաքականության հնարավոր չէ։
Մեղադրել աղքատներին իրենց իսկ աղքատության համար, նշանակում է ոչնչով չտարբերվել հարուստների շահերը սպասարկող նախկին իշխանություններից։ Բայց Նիկոլը, երբ նեղն է ընկնում, հարուստները չէ որ փողոց են դուրս գալիս իրեն պաշտպանելու։ Մի խոսքով, չի կարելի նման լուրջ խնդրին նման մակերեսային ու պոպուլիստական վերաբերմունք ցույց տալ։ Սա սոցիալական խնդիր չէ միայն։
Սա շատ լուրջ քաղաքական խնդիր է, քանի որ ցույց է տալիս, թե հասարակության որ խմբերի շահերն է պատրաստվում սպասարկել ժողովրդի անունից խոսացող քաղաքական թիմի առաջնորդը։ Իհարկե, պրոբլեմ կա ու պետք է պրոբլեմի լուծման ուղիներ գտնել։ Բայց պրոբլեմը չի լուծվում աղքատ մարդկանց վրա հոխորտալով։


















































Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ կմասնակցի՞ առաջիկա ընտրություններին
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...
Աբովյանի 37-ամյա բնակչուհին կեղծ թղթադրամներ էր իրացրել մի շարք բնակավայրերում. նա ձերբակալվել է
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ երկարատև պատերազմի համար դաշինքը բավականաչափ դիմացկուն չէ