Լևոն Հայրապետյանի դուստրը հոր մասին
SLIM production-ը բացառիկ հարցազրույց է ունեցել Լևոն Հայրապետյանի դստեր՝ Անժելիկա Հայրապետյանի հետ։
– Ի՞նչ ինֆորմացիայի մասին է խոսքը, որի մասին մենք չգիտենք կամ ճիշտ չենք ընկալում։ Ինչպիսի՞ Լևոն Հայրապետյան են ճանաչում արցախցիները, Հայաստանի բնակիչները, հայ համայնքը, իսկ ինչպիսին՝ նրա դուստրը, այսինքն՝ դու։
– Իմ հայրը շատ ուղիղ խոսացող, արդարամիտ մարդ էր. եթե մի բան նրան դուր չէր գալիս, ապա անմիջապես նկատողություն էր անում նույնիսկ մեզ։ Իրականում նա շատ բարի մարդ էր, չնայած միշտ իրեն չափից դուրս լուրջ էր պահում։
– Վերջերս մեզ հետ զրույցում ասել էիր, որ քո հոր ուղղամիտ լինելը հանգեցրեց այդ հետևանքին։
– Շատ հայաստանցիներ և արցախցիներ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, միշտ սիրով ու հարգանքով էին խոսում Լևոն Հայրապետյանի մասին. այո, նա արել է շատ-շատ բաներ, բայց պարտադիր շեշտում էին, որ նա խիստ մարդ էր։
Ինչպե՞ս կբնութագրես դու նրան։
– Այո, նա խիստ էր, բայց եթե այդպիսին չլիներ, ոչ մի բանի չէր հասնի։ Երբ հարկավոր է ճիշտ որոշում կայացնել, պետք ամուր լինել։ Նրա ուղին հեշտ չի եղել։ Նա շատ խելացի, հետաքրքիր մարդ էր, և գիտեր՝ որտեղ ու ինչպես մարդկանց հետ խոսել։
Տարիքի հետ նա ավելի մեղմ էր դարձել, որի հետևանքով եղան նաև շատ դավաճանություններ։
– Նա ցանկանում էր, որ Արցախի ազգաբնակչության թիվն ավելանար, դրա համար էլ կազմակերպել էր միանգամից 700 սիրահար զույգերի ամուսնությունը. այդ մասին խոսում էր ամբողջ աշխարհը։ Մենք գիտենք, թե դա ինչ կարևոր նշանակություն ուներ Արցախի համար, և այդ հարսանիքն Արցախի համար պետք է լոկոմոտիվի դեր կատարեր։
– Իհարկե, նա այդպես էր ասում և այդպես էր ցանկանում, որովհետև պլանավորել էր, որ 2017-ին 1400 զույգի համար հարսանիք կազմակերպեր։ Իսկ այն խոսակցությունները, թե նրա կազմակերպած հարսանիքում կային նաև ոչ իրական զույգեր, որոնք փորձում էին ներգրավվել այդ ցանկում և գումար աշխատել, ես նման բան չգիտեմ, որովհետև իմ հայրը դա անում էր սրտանց, և նման բաները նրան չէին հետաքրքրում։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը