Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Կարծիք

Փաշինյանի հանրային մատուցման «դըմփ-դըմփ-հու»-ն․ Ֆարմանյանը՝ իշխանության «անմեղսունակ» որոշումների մասին

Դեսպան Միքայել Մինասյանին հետ կանչելու որոշումը և նրա հորը՝ պրոֆեսոր Արա Մինասյանին առաջադրված մեղադրանքը այն «դըմփ-դըմփ-հու» տեսարանների շարքից են, որով Փաշինյանը կերակրում է ժողովրդին։ ֆեյսբուքյան էջում Սամվել Ֆարմանյանը այսպիսի գնահատականով գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև ամբողջությամբ։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չի կարողանում ինքն իրեն լիարժեք իշխանություն զգալ։ Զոռով չէ՝ Նիկոլը չի կարողանում իրեն Հայաստանի բոլոր քաղաքացիների առաջնորդը զգալ։ Վստահ եմ, որ այդպես չի զգալու անգամ առաջիկա ընտրություններում հյուսիսկորեական չափումներով համոզիչ հաղթանակ տանելուց հետո։ Այդպես չի զգալու, անգամ եթե Հայաստանում ապրեին միայն ինքն ու իր ընտանիքը։ Դա խառնվածքի հարց է։ Դա պատասխանատվության զգացումի կամ դրա բացակայության հարց է։ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը պետք են «թշնամիներ»։ Իր ընկալմամբ՝ չկա «թշնամի», չի լինի նաև իր իշխանությունը, որին այդքան ձգտել է։ Այսօր ու երեկ դա ՀՀԿ-ն էր ու իր երեկվա դաշնակիցները, վաղը կլինեն իր այսօրվա դաշնակիցներն ու վաղվա թիմակիցները և այդպես շարունակ։

Վարչապետ Փաշինյանը վաղուց հասկացել է՝ չի կարողանալու մեր հանրությանը ապահովել «հացով», ժանրի անտիկ կանոններով մնում է կերակրել «տեսարաններով»։ Քաղաքականության ու պետական իշխանության մասին իր իմացածը դա է՝ տեսարաններ, զգացմունքներ, հույզեր, մանիպուլյացիա, մի խոսքով, ամեն ինչ, բացի այն ամենից, որտեղ կա միտք, որտեղ կա ռացիոնալիզմ, որտեղ կա պատասխանավություն։

Այսօր, արձակուրդ մեկնած վարչապետի «չիմացությամբ» կայծակնային արագությամբ երկու լուր տարածվեց՝ Սուրբ Աթոռում ՀՀ-ի դեսպան Միքայել Մինասյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, իսկ նրա հոր՝ առողջապահական գործի փորձառու կազմակերպիչ, պրոֆեսոր Արա Մինասյանին առաջադրվել է մեղադրանք, հայտարարվել է հետախուզում, կայացվել է կալանավորման միջնորդությամբ դատարան դիմելու որոշում։ Մնում է այս երկու լուրերը դնել մի փաթեթում, ավելացնել ավանդական «դըմփ-դըմփ-հու»-ն ու հերթական, արդեն՝ նախընտրական վառ տեսարանը պատրաստ է հանրային մատուցման։ Կասկածու՞մ եք, որ վարչապետ Փաշինյանը այս ամենից տեղյակ չէ։ Չէ՞, որ նա արձակուրդում է։

Տեսարաններից դուրս, սակայն, իրականությունն է, իրական կյանքն է՝ իր համառ, բնական ու օրինաչափ ընթացքով, որտեղ պետական իշխանությունից հանրության սպասելիքը պատասխանատվությունն է, գործն ու արդյունքն են։ Որքա՞ն անմեղսունակ, որքա՞ն անպատասխանատու կարող է գտնվել իշխանությունը, որ չհասկանա, որ առանց շնորհակալություն հայտնելու ՀՀ-ի անկախության պատմության ամենաարդյունավետ դեսպաններից մեկին աշխատանքից ազատելը, ինչի հիմնավորումը անգամ անհրաժեշտություն չունի, չի կարող ստվերել կամ չեղարկել արտաքին քաղաքականության ճակատում թափ հավաքող կատարյալ ձախողումների մահաբեր ձնագնդին, ինչն, էլի քաղաքականության ու կյանքի բնական օրենքներով, մի օր իր ողջ հասակով ու պերճանքով դեմ առ դեմ կանգնելու է այդ նույն իշխանությանը և հաշիվ է պահանջելու։ Հաշիվ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ո՛չ վճարելու հնարավորություն է ունենալու ու ո՛չ էլ քաջություն՝ ստանձնելու պատասխանատվություն, էլի փորձելով փախչել իրականությունից, բայց արդեն առանց տեսարանների, որովհետև արտաքին աշխարհին այդ տեսարանները բան չեն ասելու։

Պրոֆեսոր Արա Մինասյանին, առողջապահական գործի վաստակավոր կազմակերպչին, ևս կարելի է առանց շնորհակալություն հայտնելու ազատել աշխատանքից, մեղադրանք առաջադրել, հետախուզում հայտարարել, կալանավորել, անգամ հին աշխարհի օրենքներով օստրակիզմի ենթարկել, բայց այդ ամենից դուրս էլի իրականությունն է, որտեղ առողջապահական համակարգում կատարյալ քաոս է, բարձիթողի իրավիճակ, որտեղ մի ողջ համակարգ, իր հարյուրավոր երախտավորներով, հազարավոր սպասավորներով ու հարյուրհազարավոր սպառողներով, «գրավադրված» են իր արարքներով ու վարքագծով ֆոնվիզինյան անմեղսունակի կատարյալ կերպարը հիշեցնող նախարարացուի հիվանդագին մտասևեռումներին։

Վերջում, պարոնա՛յք, տեսարաններ կազմակերպեք, որքան ուզում եք։ Արեք այն, ինչ ուզում եք։ Չմոռանաք ամեն մի տեսարանը համեմել ավանդական «դըմփ-դըմփ-հու»-ի հետ։ Բայց նաև իմացեք, քանի որ դուք իմացության պակաս ունեք, որ իսլանդացիների նախահայր վիկինգների մոտ այդ վանկարկությունը առաջացել է պայթող հրաբուխների արձակած ձայներից ունեցած բնական վախից՝ վիկինգների նախնիները այդ կերպ փորձում էին կոտրել սեփական անհատական ու խմբակային վախը։ Դուք վիկինգների նման շարունակեք «դըմփ-դըմփ-հու»-ն, բայց նրանց նման մի՛ վախեցեք հրաբխի ձայներից, ձեզ զգացեք լիարժեք իշխանություն, միայն թե «տեսարաններից» դուրս տեսեք իրականությունը, քանի որ անշեղորեն, բացվող ամեն օրվա հետ դուք դրան ավելի ու ավելի եք առերեսվելու։

Հ․Գ․ Հետաքրքիր է, հանրապետական ու ոչ այդքան հանրապետական որոշ գործընկերներ, արդեն հասցրե՞լ են պատերի տակ ապրիլյան իշխանափոխության նոր «կազմակերպիչներ» ու «դավադիրներ» նշանակել, որ ֆեյսբուքյան ասեկոսեներից սարսափող իշխանությունը հիմա էլ իր ողջ ուժերով հարձակման անցնի ու նոր զոհին հոշոտի»,- գրել է Սամվել Ֆարմանյանը։